ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ուշադրության կենտրոնումԼեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են Ռուսաստանի հասարակական կազմակերպությունների և բարեգործական հիմնադրամների տրամադրված մարդասիրական օգնության առաքումը Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի հեռավոր բնակավայրեր՝ Խնածախ և Պտրեցիկ, հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Մարդասիրական ակցիայի շրջանակում ռուս խաղաղապահներն այդ բնակավայրերի բնակիչներին «Ռուսաստանի բնակչության մարդասիրական առաքելության», «Բժիշկ Լիզա» և «Շտապիր բարության» կազմակերպությունների անունից փոխանցել են առաջին անհրաժեշտության իրեր, հագուստ, հիգիենայի պարագաներ և խաղալիքներ երեխաների համար:

«Յուրաքանչյուր մարդասիրական գործողություն նախապատրաստում է պահանջում: Մարդասիրական գործողության նախօրեին Մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատակիցները զանգահարում են բնակավայրերի ղեկավարներին ՝ պարզելու բազմազավակ և ներքին տեղահանվածների ընտանիքների թիվը»,-հայտնել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնի սպա Վլադիսլավ Վիշեգորոդցևը:
Ավելին՝ այստեղ