Լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստը Հայաստանում է
ՍպորտՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրավերով, եռօրյա այցով, Հայաստանում է գտնվում արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ, Աշխարհի 1978 թվականի չեմպիոն և լավագույն ռմբարկու Մարիո Կեմպեսը։
Մայիսի 16-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ Արմեն Մելիքբեկյանի և Մարիո Կեմպեսի հանդիպումը։
Քննարկվեց Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման հեռանկարները և համագործակցության հնարավոր ձևաչափը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ մամլո ծառայությունը։