Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը հայտարարություն է տարածել
Ուշադրության կենտրոնումՂարաբաղյան պատերազմի վետերանների միության հրամանատարությունը իր զորակցությունն է հայտնում ՀՀ զինված ուժերին։ Միությունն այս առնչությամբ հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունն ( նախագահ գնդապետ Գրիգոր Գրիգորյան ) իր մտահոգությունն է հայտնում Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանամերձ գոտում և Սյունիքի մարզի Գորիս քաղաքից ընդամենը 7 կիլոմետր հեռավորության վրա, Մեծ Իշխանասար լեռան բարձունքում գտնվող Սև լճի սահմանամերձ գոտում առկա լարված իրավիճակների առթիվ:
Ցավով ենք արձանագրում, որ 2020-ի պատերազմից հետո մեր բանակը չի կարողացել վերականգնել իր ուժերը, լիարժեք վերակազմակերպել սահամանապահ գործառույթները և այս իրավիճակը դրա վառ ապացույցն է:
Պատճառներից մեկն այն ենք համարում, որ ՀՀ ուժային կառույցները, այս դժվարին և ծայրահեղ ծանր պատերազմական իրավիճակում, ոչ թե բանակին են օգնության հասնում, այլ սպասարկում են ՀՀ իշխանական վերնախավին՝ ճնշելով ընդդիմությանն ու իրենց բողոքի ձայնը բարձրացնող խաղաղ քաղաքացիներին ու գյուղացիներին:
Ավելին՝ այստեղ