Ադրբեջանը մարտական անօդաչուներ է օդ բարձրացրել
Ուշադրության կենտրոնումԱդրբեջանի ռազմաօդային ուժերին պատկանող «Բայրաքթար» և այլ տեսակի անօդաչուներն օդ են բարձրացել՝ սկսելու ուսումնամարզական թռիչքների անցկացումը:
Ինչպես հաղորդում է Minval.az կայքը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը, անօդաչուների թռիչքներն իրականացվում են նախապես որոշված երթուղիներով:
Վարժանքների շրջանակում, որոնք անցկացվում են մարտական հմտությունների կատարելագործման նպատակով, ռազմական օդաչուները և անօդաչուների օպերատորներն առաջադրանքներ են իրականացնում և՛ գիշերային, և՛ ցերեկային ժամերին:
Ավելին՝ այստեղ