Ռուսաստանը երբեք չի խուսափել եվրոպական երկրների հետ հարաբերությունների զարգացումից և վերականգնումից․ Պուտին Եթե արցախցիները չեն կռվել, ո՞նց է «չկռվшծ» ՊԲ հրամանատարը շարունակում ծառայել ՀՀ ԶՈւ-ում. Տիգրան Աբրահամյան Ինչպիսի եղանակ է սպասվում մարտի 27-ից ապրիլի 1-ը Երկրաշարժ է տեղի ունեցել Մեծ դժբшխտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը hրդեհվել և ամբողջությամբ шյրվել է. նրան օգնություն է պետք. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀՀ-ում hnւղարկավորել են Երևանում uպանված չեչեն Այշատ Բայմուրադովային, որի մարմինը մի քանի ամիս դիաhերձարանnւմ էր Վթար․ գազ չի լինի Վիճաբանություն՝ Գեղարքունիքում, բժիշկները պայքարում են գարեջրատանը վնաuվածք uտացած 21-ամյա երիտասարդի կյանքի համար Թաց ձյուն, անձրև և այլն․ ինչ եղանակ կլինի Հոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում


Ձերբակալեք դրանց, ընկերներ, ձերբակալեք գոնե մեր երեխաների խաթեր համար․ Բորիս Ավագյան

Հասարակություն

Երեկվանից հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները Սյունիքի մարզում՝ Սև լճի հատվածում 3.5 կիլոմետր խորացել են դեպի ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածք, հատել են այն, տեղավորվել և չեն հեռանում՝ պատճառաբանելով, թե իրենց մոտ քարտեզ կա և այդ քարտեզով տարածքն իրենց է պատկանում։ Գնդապետ Բորիս Ավագյանին հարցրինք, թե տվյալ դեպքում ինչպիսի՞ն պիտի լիներ պետության ադեկվատ արձագանքը, նորմա՞լ է, երբ փորձում են բանակցել, որպեսզի ադրբեջանցիները հեռանան․

«Առաջին հերթին մենք այս իրադարձությանը պիտի մոտենանք իրավաբանորեն, որովհետև իրավաբանորեն, փաստացի, կա 2 տարբերակ․ կա՛մ այդ 200 զինված ադրբեջանցիները ահաբեկիչներ են, կա՛մ Ադրբեջանի զինված ուժերը պաշտոնապես ընդունում են, որ դա զինված ուժերի մի ջոկատ է, և այդ դեպքում ենք փաստացի ունենք ադրբեջանական զինված ուժերի հարձակում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա, և ոչ մի նշանակություն չունի՝ նրանք 3.5 կիլոմե՞տր են ներխուժել, թե՞ 35։ Այսօր 3.5 կիլոմետր է, վաղը 5 հազար հոգանոց ադրբեջանական զինված ուժերի մի ջոկատ  կարող է գալ, կանգնել Սևան քաղաքում, ասել, որ լիճն էլ է մերը, կարող ենք ասել՝ մենք մի հատ քարտեզ ենք գծել, սա էլ է մերը։ Մենք, ինչ է, պետք է բանակցե՞նք նրանց հետ։ Փաստացի մենք տեսնում ենք մի իրավիճակ, երբ, առաջին հերթին, չի հարուցվել քրեական գործ։

Ես պահանջում եմ գլխավոր դատախազից, որ նա անմիջապես հարուցի քրեական գործ, դա դեռ երեկ պիտի արած լիներ, պետք է քրգործ հարուցվի այն փաստի շուրջ, որ ապօրինի հատվել է ՀՀ պետական սահմանը և դրանից հետո պարզվել է, որ ադրբեջանական զինված ուժերն են հատել, և եթե ադրբեջանական կողմը ընդունում է, որ դա ԶՈՒ ջոկատ է, այդ դեպքում նրանք պետք է գերեվարվեն, որովհետև նրանք ներխուժել են մեր ինքնիշխան տարածք։ Ինձ համար անհասկանալի է այն դիրքորոշումը, որ այն դեպքում, երբ մենք Բաքվում ունենք ապօրինի գերեվարված տղաներ, որոնց որ ապօրինի կերպով անվանում են ահաբեկիչներ, և մենք այսօր, այս պահին մեր տարածքում ունենք 200 ադրբեջանցի, որոնք զենքով ներխուժել են մեր՝ ՀՀ տարածք և մենք նրանց չենք գերեվարում, մեր զինված ուժերը ինչ-որ բանակցություններ են տանում։ Մենք տեսանք, որ զինված ուժերի ողջ ղեկավարությունը այսօր վարչապետի մոտ էր, ուրեմն ո՞վ է տանում այդ բանակցությունները, կորպուսի հրամանատարնե՞րը։ Սյունիքի մարզպետը հայտարարություն է անում, ասում է՝ երևի մոլորվել են, կարող են մոլորվել ոչխարները, բայց չեն կարող 200 հոգի զինված մարդիկ գալ , ներխուժել մեր տարածք, կանգնել 3-րդ օրը, և մարզպետը, ելնելով գործող իշխանությունների սովորությունից, հասարակությանը մոլորության մեջ է գցում։ Այսօր վարչապետը խոստովանում է, որ ներխուժել են ՀՀ տարածք, և ոչ մեկ չի ասում՝ ձերբակալեք դրանց, ընկերներ, ձերբակալեք գոնե մեր երեխաների խաթեր համար, որոնք արդեն 7-րդ ամիսն է գտնվում են Բաքվում։ Ինչո՞վ են զբաղվում 1-ի և 4-րդ բանակային կորպուսները, գնացեք, գերեվարեք, ընկերներ»,- պատասխանեց Ավագյանը։

Դիտարկամը, թե գուցե վախենում են, որ նոր պատերազմ կարող է սկսվել, Ավագյանը պատասխանեց․

«Եթե վախենում են, եթե այս իշխանությունը չի հասկանում, թե ոնց ապահովի մեր երկրի անվտանգությունը, ես նրանց կարող եմ հուշել։ Առաջին հերթին թող դիմեն ՀԱՊԿ-ին, թող ասեն՝ մենք չենք կարողանում մեր պետական սահմանը պահել, ադրբեջանցիները երբ ուզում մտնում, որտեղ ուզում կանգնում են։ Պաշտոնապես դիմեն ՀԱՊԿ-ին, ոչ թե պատերազմի ժամանակվա նման, երբ 44 օր չէին դիմում ու ասում էին, թե ամեն ինչ նորմալ է։ Պիտի հասնեն Երևան, նո՞ր դիմենք, բա եկել մտել են մեր տարածքը, չես կարողանում, վախենում ես պատերազմից, դիմի, թող Դուսաստանը վերականգնի քո այն պետական սահմանը, որը կա։ Եթե դու փաստացի հրաժարվել ես քո պետական սահմանի պաշտպանությունից, ուրեմն դու պիտի ընդունես այդ փաստը, ասես՝ գիտեք ինչ՝ մենք չունենք ռեսուրս, մենք չունենք ուժ՝ մեր պետական սահմանը պահելու համար, դրա համար մենք դիմում ենք ՌԴ-ին, որովհետև ունենք պայմանագրեր և մեր դաշնակիցը մեզ պետք է օգնի, որովհետև մենք գտնվում ենք հարձակման տակ, մեզ վրա հարձակվել են, մտել են մեր երկրի տարածք, վաղը կգան, Օպերայում կկանգնեն»։

Անդրադառնալով իշխանական շրջանակների այն պնդումներին, թե նորմալ է,որ չպահվող դիրք են տեսել ու առաջ են եկել, և եթե մեր զինվորներ էլ տեսնեին չպահվող դիրք, առաջ կգնային, Ավագյանն ասաց․

«Դե եթե նորմալ է, թող իրենք խորանան 3.5 կիլոմետր, դե թող վաղը խորանան, ես դա ուզում եմ տեսնել, թող 50 մետր խորանան մեր զինված ուժերը, ես ուղղակի համոզված եմ, որ նրանց կգերեվարեն ադրբեջանցիները։ Եթե մեր ազգը միշտ այսպիսի ընկճված վիճակում պիտի լինի, որ նրանք ինչ ուզեն անեն, միայն թե կռիվ չլինի, ուրեմն մենք մեր պետականությունը կորցրել ենք, ուրեմն մենք պիտի հրաժարվենք մեր պետականությունից, ասնեք, որ պետականություն չունենք, մեզ պետականություն պետք չէ, մենք ծառայի պես կապրենք, միայն թե կարևորը մեզ չսպանեն, ով էլ ինչ ուզում է, թող տանի» ։

 

Իրանում պատերազմը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի տնտեսության համար «Համահայկական ճակատ»-ի ղեկավար Արսեն Վարդանյանն այս պահին Աջափնյակի դատարանի մոտ է, որոշում է կայացվում 44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Մարգարյանի խափանման միջոցը. «Համահայկական ճակատ» Շարժում218 փակվող դպրոցները միակն են այդ բնակավայրերում․ Ատոմ ՄխիթարյանԻնքնության ու մշակույթի ոչնչացում. երբ պետական նարատիվը նույնանում է ադրբեջանական թեզերին. Էդմոն Մարուքյան ԶՊՄԿ-ն ընդունել է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողների հետ հանդիպելու հրավերըՄեզ ամեն կերպ փորձում են համոզել, որ Արցախի հարցը փակված է․ սուտ է․ Աննա ԿոստանյանԱրցախով Հայաստանը կլինի ավելի անվտանգ, առանց Արցախի՝ վտանգված․ Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե որտեղից է գալիս Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքը, և ինչու է գործող վարչախումբը հուսահատ կերպով փորձում դա քողարկել. Ավետիք Չալաբյան«ՄԵՆՔ»-ի գաղափարախոսությունը յուրաքանչյուր անձի նույնականացումն է ՀՀ-ի հետ. Նաիրի Սարգսյան ՔՊ ներքին ընտրությունները կարող են անակնկալներ մատուցել Երաշխավորված մթերում՝ փրկօղակ գյուղացու համար․ ինչպես կարող է փոխվել գյուղատնտեսությունը Եվրոպական ընտրության գինը․ ի՞նչ է սպասվում Հայաստանի գյուղացուն Իրանի Բորուջերդի քաղաքի վրա ամերիկա-իսրայելական hարձակումների hետևանքով կա 5 զnհ և 35 վիրավnր Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի ցանկացած գnրծողություն կհանգեցնի դրա փակմանը․ ՌԻԱ Նովոստի 5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները նոր սահմանադրություն պատրաստում. Էդմոն ՄարուքյանԱրևային էներգիայի համակարգ տան համար. Նրբություններ, որոնք պետք է իմանալ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների Սյունիք կատարած աշխատանքային այցելության հաջորդ կանգառը Ագարակ (Մեղրի) համայնքն էր Ներկայիս պատերազմների փորձից հետևություններ անելու կարևորությունը. «Փաստ» Ո՞ւր են մեզ տանում պատմության և ինքնության «ռևիզիոնիզմի» փորձերը. «Փաստ» «Հետաքրքիր ու լուռ մի կոնսենսուս է ձևավորվել հասարակության մեջ, որ Նիկոլին աջակցելը, Նիկոլ ընտրելը վիրավորական թեզ է». «Փաստ» Խոստովանական հայտարարություններ, որ նախանշում են անդունդ. «Փաստ» Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ» Պարզունակ, հնամաշ քարոզչական «հնարք». «Փաստ» Արտոնյալ արդարադատությո՞ւն. երբ օրենքը նույնը չէ բոլորի համար. «Փաստ» 44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Մարգարյանին այս պահին տանում են Սիլիկյան թաղամասի դատարան` խափանման միջոցը որոշելու համար․ ՀՃՇ անդամԹոշակառուների 10 000-ը խլում են, 4․6 մլրդ կրկին պարգևավճար տալիս․ ինչ մեխանիզմ է գործումՆիկոլը խունջիկ-մունջիկ է գալիս ռուսների մոտ, ասում՝ եղբայրներ ենք, մարդկանց էլ խաբում, որ հայհոյեն․ Մենուա ՍողոմոնյանՆարեկ Կարապետյանը հայտարարեց «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինք ստեղծելու և մասին Հարցրեք Անդրանիկ Քոչարյանին` ու՞ր էր իր տղան 44-օրյա պատերազմին․ Նառա ԳևորգյանԲարձր գնահատանք՝ պետական մակարդակով․ Թամարա Վարդանյանն արժանացել է ՌԴ նախագահի շնորհակալագրին (տեսանյութ)Տուն՝ առանց կանխավճարի․ Ամերիաբանկի բացառիկ առաջարկը Toon Expo-ում«Արևմտյան Ադրբեջան». Վերադարձի քողի տակ էքսպանսիա Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը 282 օր ապօրինի կալանավորված է. Արամ Վարդևանյան ԶՊՄԿ ներկայացուցիչների հանդիպումը ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողների հետԻ՞նչ կանի Նիկոլ Փաշինյանը, եթե հանրաքվեն իր ուզած արդյունքով չավարտվի. Էդմոն ՄարուքյանՎատիկանից մինչև էքսպանսիայի քաղաքականություն. Արևմտյան Ադրբեջանի նախագծի ակունքները Կյանքից հեռացել է Հայաստանի ականավոր պետական գործիչ Լևոն Սահակյանը«Մեկնարկեց «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը՝ միավորելով երիտասարդ տաղանդներին»Դատարանը մերժեց ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ մեր ներկայացրած հայցը, այսինքն ՀԷՑ-ի լիցենզիան կմնա դադարեցված․ Վարդան ԱլոյանՄիասնական լինելու դեպքում մենք այլևս թույլ չենք լինելու․ Նարեկ ԿարապետյանԳարունը Դոմուսում սկսվել է նվերներով․ շտապեք մասնակցել Կանանց միամսյակին նվիրված խաղարկությանը Ես ձեզ մեկ բան եմ խոստանում․ միասին մենք կկերտենք երկարատև և ուժեղ խաղաղություն՝ բաց ճակատով. Սամվել ԿարապետյանԻրանն հարվածել է Իսրայելի խոշոր ռազմական կենտրոնին․ թիրախում՝ Թել ԱվիվըԱսիրյանը բացել է հաշիվը Թուրքիայի դեմ խաղումՌուսաստանը երբեք չի խուսափել եվրոպական երկրների հետ հարաբերությունների զարգացումից և վերականգնումից․ Պուտին Բանակում uպանություններն ու մաhերը շարունակվում են, չնայած Պապիկյանն ասում է՝ նման դեպքեր չենք ունենում Եթե արցախցիները չեն կռվել, ո՞նց է «չկռվшծ» ՊԲ հրամանատարը շարունակում ծառայել ՀՀ ԶՈւ-ում. Տիգրան Աբրահամյան Ինչպիսի եղանակ է սպասվում մարտի 27-ից ապրիլի 1-ը
Ամենադիտված