Ինչու ադրբեջանցիները հենց հիմա գնացին սադրանքի, ինչի հույս ունեին ու ով է Մուրադովին փոխարինող գեներալը
Ուշադրության կենտրոնումՀատկանշական է, որ ադրբեջանցիները Սյունիքում սադրանքի գնացել են ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարի փոփոխության ժամանակ: Տելեգրամյան էջում գրում է WarGonzo-ն:
Նշվում է, որ Բաքուն, ինչպես երևում է, հույս ուներ, որ քանի դեռ գեներալ Մուրադովի փոխարեն ժամանող գեներալ Ալեքսանդր Ավդեևն ընդունում է գործը, կարելի է բարելավել դիրքերը:
Սակայն…
Ե՛վ Մուրադովը, և՛ Ավդեևն էքստրա դասի պրոֆեսիոնալներ են: Նրանք իրենց կյանքում ոչ մեկ անգամ են ռոտացիա ունեցել, ընդ որում՝ նաև մարտական պայմաններում:
Առնվազն հիմարություն է կարծել, թե հրադադարի ռեժիմի համար պատասխանատու ռուսական կողմն այդ ընթացքում կարող է թուլացնել զգոնությունը:
Wargonzo-ն հավելում է, որ Ավդեևը Մուրադովի նման մարտական գեներալ է, ոչ մեկ անգամ է եղել Սիրիայում, կռվել է այդ թվում՝ Հալոպում, Դամասկոսում:
Ավելին՝ այստեղ