Գեներալ Փիլոյանը մեկնել է Մոսկվա
Ուշադրության կենտրոնումԱյսօր՝ մայիսի 13-ին, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանն աշխատանքային այցով մեկնելու է Մոսկվա:
Նախարարի պաշտոնակատարը և ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը մայիսի 14-16-ը կմասնակցեն ԱՊՀ ուժերի «Համալիր անվտանգություն-2021» անվտանգության սարքավորումների 13-րդ միջազգային սրահի աշխատանքներին:
Հայկական պատվիրակությունը կայցելի ՌԴ ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն»՝ ծանոթանալու հաստատության գործունեությանը, կմասնակցի հրշեջ-փրկարարների հուշարձանների համալիրում ծաղկեդրման արարողությանը, նախատեսված են արտակարգ իրավիճակների արձագանքման զորավարժություններ:
Ավելին՝ այստեղ