Գորիսի փոխքաղաքապետ. Թշնամին անցել է ՀՀ պետական սահմանը և ևս երեք կիլոմետր առաջ եկել
ՀասարակությունԱյս պահի դրությամբ ադրբեջանցիները առաջ են եկել։ Կրակոցներ չեն եղել, բայց որ առաջ են եկել, հաստատ է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։
«Հիմա զինվորականները բանակցում են, որ հետ գնան»,-ասաց նա։
Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է և ևս երեկ կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր ու հարյուրներով շարված են։ Այս պահին բանակցում են։
«Սև լճի տարածքից կիլոմետրերով առաջ են եկել և կանգնել։ Եթե GPS-ով Սև լճի 30 տոկոսն էր թշնամունը, սրանք էնքան են իրենց արտոնեալ համարում, որ որոշել են հասնել մինչև բնակավայր ու Շուռնուխի օրինակով առաջ գալ։ Ժողովուրդ չգիտեմ` էլի ով ինչ կհերքի, բայց լսեք Սյունեցիների ահազանգը, բոլորիս վերջը գալու է, եթե շարունակենք այս վտանգավոր անտարբերությունը»։
Թարմացված.
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
«Մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։
Ավելին՝ այստեղ