Ինչ կրակոցներ են հնչել սահմանին. Մանրամասներ են հայտնում Վայոց ձորի մարզպետարանից
Ուշադրության կենտրոնումՔիչ առաջ լրատվամիջոցները գրեցին, որ Սյունիքի մարզի Իշխանասարի ուղղությամբ մարտեր են տեղի ունեցել: Հակառակորդը հարձակում է նախաձեռնել: Հայկական կողմից կան վիրավորներ, որոնք տարհանվում են:
Hraparak.am-ն իր հերթին գրում է, որ Գորիսում այս պահին լարված իրավիճակ է. ադրբեջանցիները փորձել են առաջ գալ, տեղացիները դիմադրել են:
Տեղեկությունները ճշտելու համար Analitik.am-ը կապ հաստատեց Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ լուրերը կեղծ են, նման բան չկա, սահմանների ճշգրտում է տեղի ունենում:
Մեր ճշտող հարցին՝ արդյո՞ք որևէ միջադեպ չի գրանցվել, նա ասաց՝ ոչ:
Analitik.am-ը կապ հաստատեց նաև Վայոց ձորի մարզպետարանի հետ: Մեզ ասացին, որ որևէ միջադեպ չի եղել, տեղեկությունները կեղծ են: Նաև հայտնեցին, որ Իշխանասարի մոտ մեր ուժերն ուսումնավարժանք են անցկացրել: Հավանաբար այդ կրակոցներն են դարձել խոսակցության թեմա: