Տեսանյութ է հրապարակվել Կազանի դպրոցի ներսից, որտեղ քիչ առաջ հրաձգություն է տեղի ունեցել
Ուշադրության կենտրոնումՀամացանցում հայտնվել է Կազանի թիվ 175 դպրոցից կադրեր, որտեղ այսօր առավոտյան հրաձգություն է տեղի ունեցել, որի արդյունքում մահացել է 7 երեխա և մեկ ուսուցիչ, վիրավորվել է 20 մարդ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թաթարստանի նախագահի մամուլի ծառայությանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Թաթարստանի ղեկավարը, հրաձգության արդյունքում մահացել են 4 տղա և 3 աղջիկ երեխա:
Տարածաշրջանային առողջապահության նախարարության տվյալներով՝ 21 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, 6 երեխա գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Հիշեցնենք, որ քիչ առաջ Կազանում զինված երկու երիտասարդ ներխուժել են ուսումնական հաստատություն ու կրակ բացել: Հրաձիգներից մեկը ցած է նետվել պատուհանից, իսկ երկրորդը լիկվիդացվել է ուժայինների կողմից:
Ավելին՝ այստեղ