Հայտնաբերվել է «Շենգավիթցի Կյաժ Աշոտի» սպանության կասկածանքով հետախուզվողներից մեկը. հատուկ օպերացիա՝ Երևանում. Shamshyan
ՀասարակությունOրեր առաջ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների հետ, Երևան քաղաքի Զաքյան փողոցի շենքերից մեկի բակից Երևանի ոստիկանություն են բերման ենթարկել Թալին քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Կամո Խաչատրյանին, որը 2020 թ․ հունիսից հետախուզվում էր ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերի և 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Կայքի տեղեկություններով՝ նշված քրգործը հարուցվել է «Շենգավիթցի Կյաժ Աշոտին» սպանելու փաստով։
Ավելին՝ այստեղ