Մանչեսթեր Յունայթեդը զրկվել է 200 միլիոն ֆունտ ստերլինգի պայմանագրից՝ երկրպագուների բողոքի ակցիաների պատճառով
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդը» բաց է թողել 200 միլիոն ֆունտ ստերլինգի պայմանագիր կնքելու հնարավորությունը Hut Group (THG) հետ:
Ինչպես նշում է The Guardian-ը, բրիտանական ընկերությունը հրաժարվել է գործարքից՝ մտահոգություն հայտնելով «կարմիր սատանաների» երկրպագուների բողոքի ակցիաների վերաբերյալ ընդդեմ ակումբի սեփականատերերի ՝ Գլեյզերներ ընտանիքի:
200 միլիոն ֆունտ ստեռլինգ գումարը պետք է վճարվեր 10 տարվա ընթացքում: Ակումբի մարզական համազգեստի վրա Aon-ի տարբերանշանի փոխարեն կարող էր հայտնվել Myprotein սպորտային սննդի ապրանքանիշի տարբերանշանը: