Փաշինյանի ախրանիկները Եռաբլուրում շրջափակել էին լրագրողներին, որ հարց չտան
ՀասարակությունՎարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն։ Քիչ առաջ լրագրողները փորձեցին մի քանի հարց տալ Փաշինյանին, սակայն նրա անվտանգության աշխատակիցները թույլ չէին տալիս մոտենալ վարչապետին։
«Արմնյուզի» լրագրողներից Անի Գեւորգյանը թեպետ փորձում էր ամեն կերպ մոտենալ, սակայն նրանց շրջափակեցին։
«Ինձ հանգիստ թողեք»,- ասաց լրագրողը։
Վերնագիր՝ Փաշինյանի ախրանիկները Եռաբլուրում շրջափակել էին լրագրողներին, որ հարց չտան