ՌԴ-ն չի մասնակցի ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին, եթե պատժամիջոցները չեղարկելու հեռանկարներ չլինեն
ՄիջազգայինՌԴ պատվիրակությունը չի մասնակցի 2016թ. ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին, եթե այդ կազմակերպությունում հակառուսական պատժամիջոցները չեղարկելու հեռանկարներ չլինեն: Այս մասին դեկտեմբերի 23-ին ասել է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ԵԽԽՎ կվերադառնանք այն ժամանակ, երբ այդ կազմակերպությունում մեր լիարժեք եւ իրավահավասար մասնակցության հեռանկարներ կլինեն: Եթե մենք գանք այն եզրակացության, որ եկող տարվա սկզբին նման հեռանկարներ չլինեն, ապա ՌԴ պատվիրակությունը չի մասնակցի ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին», - ասել է նա:
Միաժամանակ Պուշկովը նշել է, որ դեռեւս վերջնական որոշում չի կայացվել, եւ այն կընդունվի նստաշրջանից առաջ: