Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում Շիրակում Ի՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցում Վստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում Վայքում Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցում Միքայել Սրբազանի տնային կալшնքը վերացվել է. բացայակելու шրգելքը մնացել է անփոփոխ ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին Երևանում 15 համարի ավտոբուսը վթարի է ենթարկվել․ տուժածներ կա՞ն Մակրոնը հայտարարել է Ռուսաստանից եկող լցանավի կալանավորման մասին ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան ԱՄՆ-ը ցանկանում է գործարք կնքել Իրանի հետ, բայց ոչ ամեն գնով. Ռուբիո


Նիկոլն ուղղակի ստիպված է լինելու երկրորդ պատերազմի շանսը տալ թուրքերին․Զաքարյան

Blog

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մերժել Նիկոլին՝ նշանակում է մերժել հաջորդ պատերազմը

Համաշխարհային զարգացումները գնալով ավելի ու ավելի վտանգավոր են դառնում։ Ուժի և ուժի սպառնալիքի կիրառման լեզուն դարձել է քաղաքական ու դիվանագիտական բառամթերքի անբաժան մաս։ Արագ տեմպերով տեղի են ունենում աշխարհաքաղաքական փոփոխություններ։ Հրահրվում են նոր կոնֆլիկտներ կամ փորձում են թեժացնել հին կոնֆլիկտները։ Գրեթե չեն գործում միջազգային իրավունքի զսպող նորմերն ու խաղաղ գոյակցության կանոնները։ Թիրախավորված զորավարժություները հաջորդում են մեկը մյուսին։ Աշխարհը գնալով դառնում է ավելի ու ավելի վտանգավոր։

Այս ֆոնի վրա, Հարավային Կովկասում պատերազմը դեռևս ավարտված չէ ցավոք։ Հայաստանի նոր իշխանություններից է կախված լինելու նոր պատերազմի սպառնալիքը։ Եթե գան խելացի, փորձառու, ազգային ուժեր՝ պատերազմից խուսափել ստացվելու է։ Եթե մնա Նիկոլը՝ երկրորդ և ավելի դաժան պատերազմն անխուսափելի է։ Սա ավելի քան պարզ է։ Որովհետև՝ Նիկոլին ցանկանում են իշխանության պահել այն ուժերը, որոնց դեռ պետք է իրենց ձեռքի խաղալիք ու արկածախնդրությունների պատրաստ կապիտուլյանտը։ Նիկոլն ուղղակի ստիպված է լինելու երկրորդ պատերազմի շանսը տալ թուրքերին՝ Հարավային Կովկասից ռուսներին դուրս մղելու և Իրանի վրա օղակը սեղմելու համար։ Այդ արկածային պատերազմի առանցքը՝ բնականաբար լինելու է Սյունիքը։

Արցախի հարցում՝ Նիկոլի առերևույթ դավաճանական գործողություններն ու փաստացի կապիտուլյանտ լինելն ունի կոնկրետ պատճառներ։

Արցախում թուրք-ադրբեջանական պատերազմ հրահրելով և խաբված հայության ողբերգական պարտությունը կազմակերպելով՝ Նիկոլը ծառայեց Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հնդկաստանի դեմ՝ հավաքական արևմուտքի կողմից տարվող գլոբալ հակամարտությանը։ Նա Արցախը, Հայաստանի անվտանգությունը և մեր Բանակի լավագույն մասը մատաղ արեց, հանուն այլ երկրների աշխարհաքաղաքական շահերի։

Պատահական չէր, որ ադրբեջանն այս պատերազմում միայնակ չէր, և ստանում էր Թուրքիայի, Ուկրաինայի, Իսրայելի, Պակիստանի, Աֆղանստանի, Վրաստանի ինչպես նաև սիրիական վարձկան տեռորիստների ուղղակի աջակցությունը։ Եվ պատահական չէր նաև այն, որ բացի մի քանի երկրների ձևական արձագանքից՝ ոչ մի երկիր չդատապարտեց թուրք-ադրբեջանական ռազմական ավանտյուրան ընդդեմ Արցախի և Հայաստանի։ Որովհետև Նիկոլը թույլ տվեց, որպեսզի Արցախը և Հայաստանը դառնան այլ տերությունների շահերի բախման համար բաց տարածք։ Որովհետև բոլոր երկրները հասկանում էին, որ արցախյան պատերազմի սկսվելու հիմնական պատճառը՝ Նիկոլն ու իր սպասարկած օտար «քաղաքականությունն» են։

Նիկոլի համար իշխանության մնալն այսօր գոյության հարց է, Հայաստանի համար՝ նույնպես։ Ցավոք առ այսօր Նիկոլը կանգնած չէ դատարանի առաջ։ Ցավոք, հավաքական ընդդիմությունն առ այսօր չկարողացավ հեռացնել Նիկոլին իշխանությունից, և հիմա նրա հետ գնում է վաբանկ-ընտրության։

Այս ընտրությունները պետք է կոչել «Նիկոլն ընդդեմ Հայաստանի» կամ «Հայաստանն ընդդեմ Նիկոլի»։ Այստեղ նույնիսկ «իմքայլական» հավաքածուն զուտ միջոց է, գործիք, որից ոչինչ կախված չէ։ Այս ընտրության գլխավոր սուբյեկտը՝ Նիկոլն է և իրենով շահագրգիռ արտաքին ուժերը (հիշեք ինչպես Թուրքիան դատապարտեց ՀՀ ԶՈւ ԳՇ հայտարարությունը և ինչպես ողջունեց Նիկոլի արտահերթ ընտրությունը)։

Այս ընտրության հաղթողը պետք է լինի կամ Հայաստանի ժողովուրդը, կամ Նիկոլը։ Կարևոր չէ, թե ո՞վ է լինելու հաջորդ վարչապետը, ու՞մ տոկոսն ումից է շատ կամ քիչ լինելու, ում ցուցակում ով է լինելու, ով չի լինելու և այլն։ Հիմա կա բարիկադի երկու կողմ. մի կողմում Նիկոլն է՝ թշնամու կերպարով։ Մյուս կողմում Հայաստանն է՝ հայ ժողովրդի հավաքական կերպարով։

Կա՛մ հաղթելու է Նիկոլը և պարտվելու է Հայաստանը։ Կա՛մ հաղթելու է Հայաստանը և պարտվելու է Նիկոլը, այսինքն՝ Հայ ժողովրդի թշնամիները։

Ավելին՝ այստեղ

Բաց հանդիպում-քննարկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հետԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում ՇիրակումԻ՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցումՍոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹՎստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում ՎայքումԿանդազին տուն թողեց դատարանը․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցումՄեր հերոսներին մոռացության մատնել փորձողներն իրենք են նետվելու պատմության աղբարկղը` որպես հայրենիքի գող և ընտրակեղծարար․ Արեգա Հովսեփյան«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի սաների հանդիպումը ծրագրի հիմնադիր Մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԻնստիտուցիոնալ դասալքություն, թե՞ նվեր Փաշինյանին. Մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգըԱվետիք Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջ. Մենուա ՍողոմոնյանՄիքայել Սրբազանի տնային կալшնքը վերացվել է. բացայակելու шրգելքը մնացել է անփոփոխ Հունիսի 7-ից հետո ունեցանք աննախադեպ մի իրավիճակ, երբ ԿԸՀ-ն կատարեց ամենամեծ ընտրախախտումներից մեկը. Վարդևանյան Երկրում ձևավորվում է կուսակցապետություն. Առաջին անգամ 16 հազարից ավելի քվեաթերթիկ անվավեր է եղել Ինչո՞ւ լռության օրը Ղազինյանի վերաբերյալ ձայնագրություն հրապարակեցին․ Վարդևանյան ՀՀ-ում գրեթե չկա մարդ, ում չեն գաղտնալսել. Վարդևանյանը ձայնագրությունների մասին տվյալներ հրապարակեցՎարդևանյանը կոչ է անում լրատվամիջոցներին աջակցել իրենց Արթուր Ավանեսյանի` Կանդազի գործով դատական նիստը․ ուղիղՍենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը վերածեց հաղթանակի․ Արտակ ԶաքարյանՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին Ավետիք Չալաբյանը, արդեն այսօր իր գործունեությամբ՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի, հիշատակվելու է որպես ազգանվեր ու հայրենասեր գործիչ․ Արմեն ՄանվելյանԵրևանում 15 համարի ավտոբուսը վթարի է ենթարկվել․ տուժածներ կա՞ն Մակրոնը հայտարարել է Ռուսաստանից եկող լցանավի կալանավորման մասին Ապրիլ-մայիսին հազարավոր մարդկանց գաղտնալսել են՝ 258 մեղադրյալ կա. Արամ Վարդևանյան ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան ԱՄՆ-ը ցանկանում է գործարք կնքել Իրանի հետ, բայց ոչ ամեն գնով. Ռուբիո «ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ ՄխիթարյանԱնձնական խնդիրներդ մի տարածիր ժողովուրդի վրա․ Քաղաքական ռեպրեսիաներով իշխանությունդ չես պահի․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանի մամուլի ասուլիսը Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակմանը Ուկրաինայի կարգավորման թեմայով. Պեսկով Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժը դարձել է վերջին 126 տարվա ընթացքում ամենաուժեղը․ NYT Կատաղում ենք, թռնում ենք վերև, իջնում ցած, բայց մեկ է, բջջայինների շուկան ամենաստվերայինն է. Նիկոլ Փաշինյան Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ ԱդամյանՈ՞վ է այս ամենի պատասխանատուն․ Էդմոն Մարուքյան Գայի պողոտայում բախվել են թիվ 15 ավտոբուսը «Hyundai», «BMW», մոտոցիկլավար է տեղափոխվել հիվանդանոցԱրևային էներգիան համակցված գյուղատնտեսական արտադրության հետ Կարակասում փլատակներից դուրս են բերել 23 մարդու. CNN Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով առաջացած դեպքերին Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից էԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանԱՄՆ-ին 672 միլիոն դոլար է անհրաժեշտ իրանական ուրանի առգրшվման համար. Fox News Ողբերգական վթար, «Hyundai»-ը բախվել է «Հրազդան» մարզադաշտի բազալտե պատնեշին, վարորդը մաhացել էԵրկար ժամանակ ջուր չի լինելու որոշ հասցեներում Թրամփը չի կարծում, որ պատերազմի սկզբում Մինաբի դպրոցին ամերիկյան հրթիռ է հարվածել«Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ» Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ»
Ամենադիտված