Ռեստորաններում կերակրատեսակների լուսանկարահանման համար կարելի է հայտնվել ճաղերի ետևում
LifeLife.panorama.am-ը գրում է.
Սմարթֆոնների տարածումն ամբողջ աշխարհում ստեղծել է ուտելիքը լուսանկարելու սովորություն: «Ախորժելի» կերակրատեսակներն անմիջապես հայտնվում և տարածվում են սոցիալական ցանցերում, ինչն էլ իր հերթին հնարավորություն է տալիս ծանոթանալ միլիոնավոր տարբեր ճաշատեսակներին, որոնք պատրաստվում են ամբողջ աշխարհում:
Սակայն ուտելիք լուսանկարելու օրենսդրական ասպեկտի մասին ոչ շատերն են մտածել: Այդ մասին է անդրադարձել հայտնի գերմանական Die Welt ամսագիրը, որի հրապարակած հոդվածներից մեկում նշված էր, որ բազմաթիվ ռեստորանների ուտեստներ պահվում են հեղինակային իրավունքով:
Խոսքը վերաբերում է պրեմիում-դասի սննդի հաստատություններին: Հայտնի շեֆ խոհարարների կողմից պատրաստված ճաշատեսակները համարվում են արվեստի գործեր: Դրանք լուսանկարելու համար պետք է նախապես թույլտվություն ձեռք բերել հեղինակից: Իրենից առանձին թույլտվություն է պահանջում այդ կերակրատեսակների նկարների հրապարակումը սոցիալական ցանցերում: Եթե այցելուն չենթարկվի այս կանոններին, ապա ստիպված է վճարել մի քանի հարյուր եվրո: Բացի այդ, ավագ խոհարարը կարող է «համեղ» լուսանկարների սիրահարի նկատմամբ դատական գործ հարուցել: