Թոքերի արհեստական օդափոխման սարքերին միացված է 76 քաղաքացի. 233 պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է
Ուշադրության կենտրոնումԹոքերի արհեստական օդափոխման սարքերին միացված է 76 քաղաքացի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Առողջապահության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Գեւորգ Սիմոնյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Առողջապահական համակարգի կորոնավիրուսային հիվանդությամբ ծանրաբեռնվածության համառոտ պատկերն այս պահին.
Այս պահին ստացիոնար բուժում է ստանում 2294 քաղաքացի, որից ըստ ծանրության աստիճանի՝
Ծանր - 962,
Ծայրահեղ ծանր - 233,
Թոքերի արհեստական օդափոխման սարքերին միացված - 76։
ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ ստացիոնար բուժօգնության ավարտից հետո շուրջ 30 քաղաքացու տրամադրվել է թթվածնային խտացուցիչ, որի շնորհիվ վերջիններս անհրաժեշտ բուժօգնությունը շարունակում են ստանալ տանը:
Ավելին՝ այստեղ