Ֆրանսիայի հատուկ ծառայությունները հերթական ահաբեկչությունն են կանխել
Ուշադրության կենտրոնումՖրանսիայի ներքին անվտանգության գլխավոր վարչությունը հերթական ահաբեկչությունն է կանխել, որը կարող էր ուղղված լինել իրավապահների դեմ: Այս մասին հայտնում է Europe 1 ռադիոկայանը՝ վկայակոչելով Ֆրանսիայի ՆԳ նախարար Բեռնար Կազնյովին:
Նրա խոսքով՝ մի քանի ամիս շարունակվող հետաքննության արդյունքում անցյալ շաբաթ Օռլեանում 2 կասկածյալի են ձերբակալել: Հետաքննությունը կապ է գտել նրանց եւ Ֆրանսիայի մի քաղաքացու միջեւ, որը ներկայումս գտնվում է Սիրիայում:
Ենթադրաբար կասկածյալներն ահաբեկչություն էին պատրաստում իրավապահների դեմ:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, վերջին 2 տարում սա 10-րդ ահաբեկչությունն է, որը կանխել են Ֆրանսիայի հատուկ ծառայությունները: