Կարեն Կարապետյանի որդին մտնում է մեծ քաղաքականություն. Հայտնի է, թե որ ուժի հետ է մասնակցելու ընտրություններին
Մամուլ«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որդին լինելու է «Քոչարյան» դաշինքի ցուցակում: Նա որոշել է քաղաքականապես ակտիվանալ և իր մասնակցությունն ունենալ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Մեր տեղեկություններով՝ այս պահին որոշում կա՝ քանի որ Կարեն Կարապետյանը որևէ ձևով չի լինելու Ռոբերտ Քոչարյանի կամ որևէ այլ քաղաքական ուժի ցուցակում, չի մասնակցելու ընտրություններին, որոշում է կայացվել, որ իր տեղում կլինի իր որդին՝ Տիգրան Կարապետյանը:
Ռոբերտ Քոչարյանն էլ, ըստ էության, դեմ չի եղել, և ամենևին էլ գաղտնիք չէ, որ նախկին վարչապետը պետք է այս ընտրություններում սատարեր Քոչարյանին, փորձեր նրա համար ձայներ ապահովել, և դրա փոխարեն էլ դաշինքի ցուցակում լինելու է նախկին վարչապետի որդին: Նշենք, որ Կարապետյանի որդին բիզնեսմեն է, ու նրա անունը տարբեր ժամանակներում կապվել է տարբեր բիզնեսների հետ:
Ավելին՝ այստեղ