Առեղծվածային դեպք՝ Կոտայքում. դաշտում հայտնաբերվել է մարդու գանգ և դիակ՝ թաղված ու նեխած վիճակում
Ուշադրության կենտրոնումSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ակունք համայնքի Կապուտան վարչական շրջանի բնակիչներն ահազանգել են ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել, որ Կապուտան գյուղի դաշտում մարդու գանգ կա։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ահազանգողներն ասում էին. «2 ժամից ավելի սպասել ենք, որպեսզի ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննրական բաժնի քննիչները բարեհաճեն։ Զանգահարում, ասում ենք՝ կասկածելի դեպք է տեղի ունեցել, օպերատիվորեն ժամանելու փոխարեն նամազ են անում։
Ավելին՝ այստեղ