Անահիտ Ավանեսյանը թուլություն ու մկանային ցավ է ունեցել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո
Ուշադրության կենտրոնումԱռողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը երեկ երեկոյան թուլություն ու մկանային ցավ է ունեցել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո: Այս մասին նա հայտնեց այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:
Նախարարը հավելեց, որ հիմա իրեն լավ է զգում, թուլություն ու մկանային ցավն անցել են:
Ավելի վաղ «COVID-19 Հայաստան» փաստահավաք խմբի անդամ Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Նիկոլ Փաշինյան, քո ղեկավարած կառավարությունն ամբողջությամբ ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը, հայտնել է կորոնավիրուսի մասին սուտ, կեղծ տեղեկություններ, ապակողմնորոշել է հասարակությանը, նպաստել կորոնավիրուսի տարածմանը ու հիմա փորձում եք մարդկանց համոզել, որ պատվաստվեն՝ նպատակ ունենալով իրացնել պատվաստանյութերի այն խմբաքանակը, որն արդեն գնել եք:
Ավելին՝ այստեղ