Հունահռոմեական ոճի ըմբիշները հաջող են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
ՍպորտՀայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները հաջող են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող Եվրոպայի առաջնությունում 67 կգ և 72 կգ քաշային Սլավիկ Գալստյանն ու Մալխաս Ամոյանը հաղթեցին իրենց մեկնարկային գոտեմարտերում: 82 կգ քաշային կարգի որակավորման փուլը հաղթանակ տանելուց հետո Կարապետ Չալյանը 1/8 եզրափակիչում 5:3 հաշվով զիջեց Ռուսաստանից Ադլան Ակիևին: 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը 1/4 եզրափակչում 0։3 հաշվով պարտվեց ռումինացի ըմբիշին:
Իսկ Հրաչյա Պողոսյանը 2:1 հաշվով հաղթեց սփոփիչ գոտեմարտում և լատվիացի ըմբիշի հետ կպայքարի բրոնզե մեդալի համար: 77 կգ քաշային Վարուժան Գրիգորյանը 0:11 հաշվով պարտվեց Սուլեյմանովին և լքեց պայքարը: