Կարևոր տեղեկություն՝ ՌԴ-ում գտնվող հայերի համար
ՀասարակությունՌուսաստանի Դաշնությունը որոշել է երկարաձգել երկրում գտնվելու օրինական հիմքեր չունեցող անձանց և նրանց ընտանիքների ժամանակավոր կացության ժամկետը: Այս մասին նշվում է ՌԴ Ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում։ Այդ անձանց խորհուրդ է տրվում դիմել Ռուսաստանի ՆԳՆ տարածքային մարմիններին: Նման քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ որոշում կկայացվի ժամանակավոր կացության ժամկետը երկարաձգելու, գտնվելու վայրում հաշվառվելու մասին և կձևակերպվեն համապատասխան թույլատրող փաստաթղթեր: Նշվում է նաև, որ հաշվի առնելով Ռուսաստանի տնտեսության որոշակի հատվածներում աշխատանքային ռեսուրսների սղությունը, Ռուսաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիները կկարողանան օրինականորեն աշխատել շինարարության, բնակարանային և կոմունալ ծառայություններում և գյուղատնտեսության մեջ:
Ավելին՝ այստեղ