ԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. Միշուստին Հույս ունենք ԵԱՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության վրա. Օվերչուկ ԱՄՆ-ի ռազմակայանը կտեղակայվի Լեհաստանի արևմուտքում կամ հարավ-արևմուտքում. փոխնախարար Փարպի-Աշտարակ ճանապարհին բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վերջինում հրդեհ է բռնկվել. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. կա վիրավnր Ուկրաինան ստացել է hրադադարի չորս առաջարկ. Անդրեյ Սիբիգա Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը Սյունիքում հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցին 2 ամսով կալանավորվեց Բելառուսը դաշնակիցներին չի զոհաբերի Եվրոպայի հետ հարաբերությունների համար. Ռիժենկով Եթե որոշել եք միանալ ԵՄ-ին, ինչո՞ւ եք իրադարձություններից առաջ ընկնում. Լուկաշենկոյի «խորհուրդը»՝ Հայաստանին Թրամփը կարող էր խորհրդակցել Grok-ի հետ՝ Մադուրոյին ձերբակալելուց առաջ. Time


«Թուրք լրագրողը չոքել էր առաջս, ձեռքերս էր համբուրում. պատմի՛ր՝ ասում էր, պատմի՛ր իմանամ՝ ինչ է եղել». Եպրաքսյա տատի հուշերը (լուսանկար)

Պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» հանդեսը հրապարակել է Եղեռնից փրկված 111-ամյա Եպրաքսյա տատի պատմությունը

- Հորեղբորս տղային թուրքերը սպանեցին հոր աչքի առաջ: Հորեղբայրս վշտից խելքը կորցրեց: Բոլորը ողբում էին, նա երգում ու պարում էր: Տղայիս պսակն է, նվագեք, խաղամ՝ ասում էր: Հետո հորս սպանեցին: Մենք ամեն ինչ թողած՝ փախանք: Հավը կրակին հում մնաց, խմորը գնդած թողինք…     Տատի ծնոտը կափկափում է:     - Թող էլ չպատմի,- ասում եմ Արթուրին ցածրաձայն:     - Եթե սկսել է, պիտի վերջացնի,- պատասխանում է Արթուրը:     - Սարիղամիշում, էրզրումում ամենուր դիակեր էին դարսված, թուրքերը սպանված երեխաների գլուխները ճոճում էին սրերի վրա…     Եպրաքսյա տատը լալիս է; Ձայնից եմ հասկանում, որ լալիս է: Ուսերը ցնցվում են, բայց արցունք չկա, արցունքը հոսել է մինչև վերջին կաթիլը, սպառվել է:     - Լավ, էլ մի՛ պատմեք,- ասում եմ,- եկեք Ձեր երեխաներից խոսենք:     Բայց տատը ինձ չի լսում, ամուր բռնել է թոռան ձեռքն ու խոսում է:     - Մայրս մահացավ գաղթի ճամփին: Ես, Հովհաննես ու Եղիա եղբայրներս գաղթականների հետ եկանք, հասանք Ալեքսանդրապոլ: Մեզ որբանոց տարան: Սկզբում մեծ եղբորս՝ Հովհաննեսին որդեգրեցին, տարան Եղվարդ: Հետո Եղիան՝ փոքրիկ եղբայրս, գնաց որբանոցից: Նրան ուղարկեցին Ամերիկա: Փոքրիկ, շատ փոքրիկ էր Եղիան: Հետքը կորցրի: Ի՞նչ եղավ, ո՞ւր մնաց, չիմացա: Եղիա՜ս…     Երբ 15 տարեկան էի, հորաքույրս ինձ որբանոցից իր տուն տարավ ՝ Անի Պեմզաշեն: Հետո ամուսնացա Վալադի հետ:     - Սիրո՞ւմ էիք Վալադին,- ես ուրախանում եմ, որ վերջապես փակեցինք անցյալի դուռը: Բայց տատը անարձագանք է թողնում ժպիտս:     - Ես Վալա՞դ էի տեսել, որ սիրեի: Հորաքույրս ասաց՝ պիտի ամուսնանաս, ամուսնացա:     - Վալադը սիրո՞ւն տղա էր,- ես շարունակում եմ տրամադրություն մոգոնել:     - Երանի քեզ,- ասում է Եպրաքսյա տատն ու ժպտում է ներող,- Վալադը ինձ պես որբ էր: Որբ գաղթական: Մեր սերը խիղճ էր, հարազատություն էր: Ուրիշ տեսակ սեր էր: Վալադը հոտաղ էր, մեծ նախիր էր արածեցնում: Ոչ տուն ունեինք, ոչ ապրուստ: Մեր ձեռքերով տուն շինեցինք: 7 երեխա ունեցանք: Երկուսը փոքր էին, որ մահացան, երկուսը՝ մեծ: Էսքան ցավ քարին տայիր, քարը կճաքեր…     - Հիմա ո՞ւմ հետ եք ապրում:     - Իմ ամենասիրելի թոռան՝ Արթուրիս հետ:     - Ապրիլի 21-ին Ձեր ծնունդն էր, տատի՛…     -111 տարեկան դարձա…     - Ո՞նց անցավ տոնական օրը:     - Ամեն օրվա պես լույսը բացվելու հետ «Հայր մերը» ասեցի Սրբապատկերների ու Վազգեն 1-ի նվիրած գոբելենի դիմաց: Եկեղեցի չեմ կարողանում գնալ, ոտքիս ուժը պակասել է: Տանն եմ մոմ վառում …Մի ժամանակ ծնունդիս էնքան մարդ էր հավաքվում: Երեք երեխա, 84 թոռ ու ծոռ ունեմ: Բայց էս տարի չկարողացան գալ ծնունդիս, ընտանիքս մի հարկի տակ չհավաքվեց:     - Ոչինչ,- ես ոգևորում եմ տատին,- եկող տարի կհավաքվեն, կարևորը ՝ ողջ ու առողջ ես:     -…Ասում են՝ կներե՞ս թուրքին:     - Ո՞վ է ասում:     ՉԵՄ ՆԵՐԵԼՈՒՏատը չի պատասխանում, իր մտքերի հետ է:     - Ասում են՝ բարեկամանանք թուրքի հետ, ներենք: Ի՞նչը ներեմ: Չեմ ներելու: Հինգ տարի առաջ՝ Եղեռնի հարյուրամյակին, մի լրագրող էր եկել Թուրքիայից: Ասաց՝ թուրք եմ, եկել եմ հետդ խոսեմ: Ես թուրքի հետ չեմ խոսի՝ ասեցի: Չոքել էր առաջս, ձեռքերս էր համբուրում: Պատմի՛ր՝ ասում էր, պատմի՛ր իմանամ՝ ինչ է եղել: Ոչինչ չպատմեցի:     Հետո տատը դառնում է ինձ.     - Դու կներե՞ս թուրքին..     - Չէ՛,- ասում եմ,- չեմ ների, տա՛տ ջան: Չենք ներելու:     - Ապրես,- ասում է տատը,- թոռիս՝ Ալեքսանդրիս, կճանաչե՞ս:     Արթուրն ինչ-որ բան է հասկացնում ձեռուոտով, բայց ես գլխի չեմ ընկնում:     - Ալեքսանդրն ո՞վ է:     - Պիտի ասեիր՝ ճանաչում եմ,- փսփսում է Արթուրը:     - Թոռս՝ Ալեքսանդր Կարապետյանը: Ո՞նց չես ճանաչում: Մասնակցել է Արցախի կռվին, վիրավորվել է: Ինքն էլ քեզ պես թուրքին չի ներում: Հերոս տղա է: Հորս, մորս, հորեղբորս…բոլորի վերժն առել է թուրքից:     - Հա՜, հիշեցի, Իհարկե, ճանաչում եմ Ալեքսանդր Կարապետյանին: Իսկական հերոս է:     - Անցած տարի Արթուրիս հետ ցորեն էին ցանել: Քո կռիվը պիտի հաղթես, որ կարողանաս ցորեն ցանել: Ցորենը լիություն է: Խաղաղություն չեղավ, ցորենը չի աճի: Խաղաղությունը զինվորն է ուղարկում սահմանից: Գիտե՞ս՝ քանի թոռ ու ծոռ եմ բանակ ճանապարհել: Երեսունից ավելի: Էս պահին Վիրաբ ծոռս բանակում է: Վիրաբ Սիմոնյան: Զանգում է, հեռախոսը դնում են ականջիս, ձայնը լսում եմ, սիրտս հովանում է:     - Երկար ապրիր, տա՛տ ջան, առողջ ապրիր,- ասում եմ ես ու հրաժեշտ եմ տալիս Եպրաքսյա տատին:

    Ավելին՝ այստեղ

Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. Միշուստին Հույս ունենք ԵԱՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության վրա. Օվերչուկ Արդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ ՍավգուլյանԱՄՆ-ի ռազմակայանը կտեղակայվի Լեհաստանի արևմուտքում կամ հարավ-արևմուտքում. փոխնախարար Փարպի-Աշտարակ ճանապարհին բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վերջինում հրդեհ է բռնկվել. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. կա վիրավnր 75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էՈւկրաինան ստացել է hրադադարի չորս առաջարկ. Անդրեյ Սիբիգա Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերՍյունիքում հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցին 2 ամսով կալանավորվեց Բելառուսը դաշնակիցներին չի զոհաբերի Եվրոպայի հետ հարաբերությունների համար. Ռիժենկով Ucom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերԵթե որոշել եք միանալ ԵՄ-ին, ինչո՞ւ եք իրադարձություններից առաջ ընկնում. Լուկաշենկոյի «խորհուրդը»՝ Հայաստանին Թրամփը կարող էր խորհրդակցել Grok-ի հետ՝ Մադուրոյին ձերբակալելուց առաջ. Time TRIP նախագիծը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցի և Սև ծովի միջև երկաթուղային հաղորդակցության ձևավորման համար. Փաշինյան ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում դեսանտային նավերի ևս մեկ խումբ՝ ծովային հետևակներով Նարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում ԵՄ-ն կանխատեսում է, որ վառելիքի գները կբարձրանան այս ձմռանը «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ. Խաչատուրյանը՝ Չեխիայի դեսպանին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտնել է հութիների արձակած հրթիռներն ու անօդաչուները խոցելու մասին Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա ԿոստանյանԻնչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 2-7-ը «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՏեսչական մարմինը բացահայտել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք Ռուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել Կարապետյանից
Ամենադիտված