ՈՒԵՖԱ-ն չի զրկի Սուպերլիգայի 5 ակումբներին եվրագավթների ընթացիկ խաղարկությունից. ESPN
ՍպորտՈւԵՖԱ-ն չի հեռացնի «Ռեալին», «Չելսիին» ու «Մանչեսթեր Սիթիին» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչներից: Այս մասին հայտնում է ESPN հեռուստաալիքը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Ենթադրվում է, որ այս մրցաշրջանում այն թիմերը, որոնք հայտարարել են ՈւԵՖԱ-ից զատ եվրոպական նոր լիգայի ստեղծման մասին, չեն ենթարկվի խիստ պատժամիջոցների, ուստի Չեմպիոնների լիգան կխաղարկվի առանց փոփոխությունների: Այս որոշումը կանդրադառնա նաև Եվրոպա լիգայի խաղարկության վրա, որտեղ մասնակցում են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Արսենալը»:
Ավելի վաղ ՈՒԵՖԱ-ն սպառնացել էր, որ այն ակումբները, որոնք հիմնադրել են Սուպերլիգան (12 ակումբ), կզրկվեն եվրագավաթներում և ազգային առաջնություններում մասնակցելու իրավունքից։