Թուրքիան հաստատել է կորոնավիրուսի դեմ ռուսական «Спутник V» պատվաստանյութի արտադրությունը
Ուշադրության կենտրոնումԹուրքիան հաստատել է կորոնավիրուսի դեմ ռուսական «Спутник V» պատվաստանյութի արտադրությունը: Այս մասին հայտարարել է կորոնավիրուսի հարցերով գիտական խորհրդի անդամ Աֆշին Էմրե Քայիփմազը, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Yeni Safak թերթին:
Հիշեցնենք, որ «Спутник V»-ն առաջին գրանցված ռուսական պատվաստանյութն է կորոնավիրուսի դեմ: Այն գրանցված է ավելի քան 50 երկրում: Հայաստանում ռուսական պատվաստանյութը գրանցված չէ, չնայած այն բանին, որ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը վստահեցրեց, որ գրանցված է:
Ավելին՝ այստեղ