Վիսկոնսինում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել
Ուշադրության կենտրոնումԱմերիկյան Վիսկոնսին նահանգի բարերից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել, երկուսը վիրավորվել են: Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն, այս մասին ասված է Քենոշի շրջանի ոստիկանության դեպարտամենտի հայտարարության մեջ:
Հաղորդվում է, որ ոստիկանությունը շաբաթ լույս կիրակի գիշերը հաղորդումներ է ստացել Somers House Tavern բարում հրաձգության մասին, որը գտնվում է Սոմերս գյուղում:
Հայտարարության համաձայն՝ հրաձգության հետևանքով երեք մարդ զոհվել է, եւս երկուսը ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Նշվում է, որ կասկածյալը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Ավելին՝ այստեղ