Աբու Դաբին կարող է Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վայր լինել ՆԱՏՕ-ն չի մասնակցում Հորմուզի նեղուցի ականազերծմանը. Ռյուտե Ես որևէ բան չունեմ Ծառուկյանի դեմ, բայց չեմ ցանկանում տեսնել, թե ինչպես է նա հաղթում․ Գեյջի Նորատ Տեր-Գրիգորյանցի քայլը ահազանգ է, նրա ամեն քայլը հաշվարկված է․ վետերան Սոչիի օդանավակայանում սահմանափակումները հանվել են Օդեսայի մոտ նավին ռուսական անօդաչուի հարվածի հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվել Աբովյանում 37-ամյա վարորդը «Chevrolet»-ով վրաերթի է ենթարկել 18-ամյա հետիոտնի Կես տարում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղել Վլադիմիր Պուտինը և Նարենդրա Մոդին բանակցություններ կանցկացնեն Հայաստանի քաղաքացի դառնալն այլևս «խաղուպար» չի լինելու, իսկ 1,5 միլիոն չունեցողները պատանդ են մնալու երկրում


Լելե Թեփեի օպերացիայի գաղափարը ես եմ առաջարկել. Սամվել Բաբայան

Քաղաքականություն

Լելե Թեփեի օպերացիայի գաղափարը ես եմ առաջարկել:  Այս մասին Հանրային ՀԸ-ն հաղորդավար Պետրոս Ղազարյանին տված հարցազրուցում ասել է Արցախի Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

«Ես որքան գիտեմ՝ պատերազմի ժամանակ էլ եւ պատերազմից հետո, այս վերջին 5-6 օրը ավելի ակտիվ ինչ-որ Լելե Թեփե են ասում։ Մեկն էլ ասում է՝ Բաբայանը քաղաքացիական անձ է, կոչումից զրկել են։ Եթե այդ մարդը՝ Գառնիկ Իսագուլյանը, հրամանը չհանի, որ կոչումից զրկել են, ուրեմն ստում է։ Օպերացիայի գաղափարը ես եմ առաջարկել։ Ամսի (հոկտեմբերի- խմբ․) 5-6-ը, որբ հակառակորդի մի թեւը արդեն Ջաբրայիլի բերանում է, մյուս թեւը Հադրութի Բանաձոր գյուղն է վերցրել, երրորդ թեւը գնում է դեպի Խոդաֆերին, պարոն Փաշինյանը ելոկտորով կապվում է Օնիկ Գասպարյանի հետ, որ այստեղի գեներալները նման բան են ասում։ Խոսակցության ընթացքում ես միջամտում եմ, ասում եմ՝ եթե դուք կարողանում եք այդ տարածքում պաշտպանություն կազմակերպելու, մենք կարող ենք չանել, բայց եթե չենք կարող, միակը մնում է այդ քայլը։ Մարդը ասում է, որ չի լինում, մենք չունենք ռեսուրսներ, որ կանգնեցնենք հակառակորդին այդ երեք ուղղություններով, այսինքն մնում է Հորադիզը, Լելե Թեփեն 9-10 կմ այդտեղից հեռու է։ Հորադիզից ուղիղ ճանապարհ է իջնում մինչեւ Արաքս գետ, եթե մենք չենք կարողանում այդ 12 կմ փակել, ապա 100կմ ինչպե՞ս ենք պաշտպանություն ստեղծում։ Առաջարկը եղել է իմ կողմից, 1993 թվականին այդ տարածքները այդ կերպ ենք ազատագրել։ Ցավալին նա է, որ մասնակիցներից մեկն է դա ասում ճանապարհը փակել ենք, օղակի մեջ ենք վերցրել, ով անցել է Իրանի կողմ, ով էլ զոհվել է։ Առաջարկ է եղել նույն կերպ գործել, ընդունել է ե՛ւ Ջալալը, ե՛ւ Օնիկը Գասպարյան, որ այո, դա է միակ ձեւը»,- ասաց նա:

Բաբայանի խոսքով`  խոսում են 700-ից ավելի զոհի մասին, 44 տեխնիկայի մասին, այնինչ 2 զոհ է հոկտեմբերի 7-ին եղել այդ գործողությունից հետո, խոցվել է 4 տանկ:

Օպերացիան որոշողը, կայացնողը Ղարաբաղի հրամանտարն է․ երկու բիրգադ է կցել իր ռեզերվներով, որ այս օպերացիան իրականացնի։ Գնացել է՝ ամսի 6-ին, առավոտյան ամբողջ շտաբով, որ սպաները տեսնեն, թե գումարտակի հրամանտարը որտեղով է մնելու, իրականում տեսնեն, իմանան տարածքը, եւ ինչ խնդիր են կատարում։ Ամսի 7-ին օպերացիան սկսել են։ Ամբողջ Ղարաբաղի բանակային շտաբը եղել է Ֆիզուլիի հրամանատարական կետում, տեսախցիկը դրված է, ամբողջը նկարվել է։ Դա պետք է էլի առգրավել, բերել, ծանոթանալ՝ ստերի աստիճանը ինչ է լինում։ Օպերացիան սկսում են, տանկային բրիգադը ճեղքում է, մտնում, Ցորի մոտոհրաձգային բրիգադը։ Հակառակորդը դիմավորում է դրոշներով, մոտ 150 հոգի խփում են, էլ չի շարժվում առաջ, այդտեղ կանգնում է։ Երբ տանկային բրիգադը հասկանում է, որ իր մեջքը պահողը չի մտել, նրանք էլ են կանգնում, անձնակազմը դուրս է գալիս։ 4 տանկ է խփվում, ոչ թե 44։ Ընդհանուր առմամբ 11 տեխնիկա տանկային բրիգադից խփվում է, մի մասը թողնում են, մի մասը խփվում է, հետո 3 տեխնիկան հանում են այնտեղից։ Երկրորդ բրիգադում մի տանկ ԱԹՍ-ն է խփում, երկրորդ ՀՄՄ-ն վարորդը վատ է զգում, գցում է ձորը։ Այսինքն ամսի 7-ին զոհվում են 2 հոգի՝ տանկային բրիգադի տանկային հրամանատարը եւ Ցորից վաշտի հրամանտար, 10-ից ավելի վիրավոր են տալիս։ Բայց մենք խոսում ենք 700-ից ավելի զոհի մասին, խոսում ենք 44 տեխնիկայի մասին, որ կորցրել ենք այնտեղ, որ աչքի լույսի պես այդ երկու բրիգադը պահել ենք, տարան, գլուխները կերան, այդ բանակը երրորդ կողմից է ղեկավարվել, չորրորդ։ Ես ձեզ ասում այն, ինչ փաստ է»,- մանրամասնեց Բաբայանը։

Նրա խոսքով` այդ բրիգադը մինչեւ այդ օպերացիան մասնակցել է Թալիշի օպերացիային, որի գաղափարը տվել է Մովսես Հակոբյանը.  «Թվերը դիմացս դրված են՝ տանկային բրիգադից 22 տանկ է գնացել, 6-ը խփվել է, Ցոր-ի մոտհրաձգային բրիգադից գնացել են, 4-5 տեխնիկա խփվել են, շփոթել են Թալիշի, Մատաղիսի ճանապարհը, տասնյակ վիրավորներ ունենք եւ զոհեր։ Այնտեղ տանկեր գտագործելու տարածք չկար։ Դա եղել է հոկտեմբերի 1-2-ին։ Խնդիրը նրանում է, որ այս ամենը անում են մարդիկ, ովքեր ընդհանրապես բանակից գաղափար չունեն, գեներալներ են իրենց համարում, որոշումներ են ասում, որ մենք եթե մասնակցեինք, չգիտենք՝ ինչ կանեինք։ Մասնակցել ես, քո առաջարկով այս 6 տանկն ու 4-5 ՀՄՄ-ն խփվել է, զոհեր եւ վիրավորներ ենք ունեցել։ Խնդրեմ քննչական վարչությանը՝ ստուգեն՝ այս ուղղությամբ որոշումը ով է առաջարկել եւ ինչպես է եղել։ Սրանից հետո էլ եղել են մի շարք առաջարկներ, դա արդեն թող ճշտեն՝ ինչ է առաջարկել տվյալ անձը»։

Բաբայանի խոսքով` օպերացիան նորից է շարունակվում, երբ Ջալալ Հարությունյանը Ֆիզուլիից գալիս է շտաբ:

«Երբ Ջալալ Հարությունյանը Ֆիզուլիից գալիս է շտաբ, որին անվանում են բունկեր, Ջալալին հարցնում եմ՝ հակառակորդը մեզ դիմադրե՞լ է, Ջալալն ասում է, որ հակառակորդը մեզ ոչ մի դիմադրություն ցույց չի տվել, 3-4 ժամ հակառակորդը չի հասկացել՝ մենք ինչ ենք անում, որովհետեւ տանկային բրիգադը որ ճեղքել է, գրեթե հասել է իր խնդրի կատարմանը, քանի որ իր մեջքը չի եկել, նա պարտադրված տեխնիկայի մի մասը թողել է, դուրս եկել։ Եթե նա զոհեր տար, տեխնիկայի մեջ զոհեր կլինեին։ Դա խոսում է, որ անձնակազմը դուրս է եկել տեխնիկայի միջից։ Ջալալն ասաց, որ ամսի 8-ին ուզում է նորից անել։ Գիշերը դրա համար ես այնտեղ մարդկանց եմ ուղարկում, 60-70 հոգի մարդ են տանում Քյանդ-Հորադիզ գյուղի ներքեւը բարձրունքները պահում մի ամբողջ օր, 3 զոհ են տալիս, երկու վիրավոր, այդ մարդիկ էլ ողջ-առողջ են, կարող են հրավիրել քննության, ամսի 8-ի առավոտից մինչեւ ամսի 8-ի երեկոյան, չեն անում, եւ դրանով փակվում է։ Այսինքն օպերացիան որպես այդպիսին չի կայանում»,- ասաց նա։

Հարցին, թե ինչո՞ւ է օպերացիան ադ ճակատագրին արժանանում, Բաբայանը պատասխանում է, որ սպաները հրաժարվում են.  «Մոտոհրաձգային բրիգադի հրամանատարը վիրավորվում է, պարտականությունները դրվում են տեղակալի վրա, տեղակալը կատեգորիկ հրաժարվում է զորքերը շարժել, ավելին՝ 23 տանկ, որ իր կետից պետք է հասցվեր Ֆիզուլի, այնտեղ հասնում է 2 տանկ, 21-ը մնում է ճանապարներին։ Եւ երբ բերում են այդ տեխնիկան, որպեսզի վերանորոգեն, պարզվում է, որ այն որեւէ խնդիր չուներ»։

Պետրոս Ղազարանի հարցին, թե դավաճանությո՞ւն է եղել, Բաբայանը պատասխանում է, որ պետք է քննություն անցկացնել. «Դրա համար ասում եմ քննություն։ Եկեք չասենք «դավաճանություն» բառը, ասենք՝ կա՛մ վախեցել են, կա՛մ սաբոտաժ են արել, քննությունը կպարզի՝ որն է եղել: Խնդիրը հետեւյալն է, որ կարգ ու կանոն չի եղել, սպայական կազմը իրենց տեղերում չեն եղել, ոչ արժանի հրամանատարներ են նշանակվել։ Մեծ մասը ունակ չեն եղել իրենց զորքերը կառավարել։ Փաստն այն է, որ երբ որեւիցե դիմադրողականություն չի եղել հակառակորդի կողմից, այդ 12 կիլոմետրը փակում էին, մենք այդ խայտառակ վիճակից պրծնում էինք, չեն արել։ Ամեն ինչ տեսանկարահանվել է, դա գաղտնիք չէ։ Ընդհանրապես այդ երկու զորամասից պատերազմի ժամանակ 40 հոգի զոհ է տվել տանկային բրիգադը, 50 հոգի մոտոհրաձգայինը։

Ավելին՝ այստեղ

Հոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր ԱվետիսյանԱբու Դաբին կարող է Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վայր լինել Ատոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակինՆԱՏՕ-ն չի մասնակցում Հորմուզի նեղուցի ականազերծմանը. Ռյուտե Ես որևէ բան չունեմ Ծառուկյանի դեմ, բայց չեմ ցանկանում տեսնել, թե ինչպես է նա հաղթում․ Գեյջի Նորատ Տեր-Գրիգորյանցի քայլը ահազանգ է, նրա ամեն քայլը հաշվարկված է․ վետերան Տիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք ՉալաբյանՍոչիի օդանավակայանում սահմանափակումները հանվել են Դեկտեմբերից հետո ռուսական գազը հնարավոր է թանկանա. Հրայր ԿամենդատյանԿրթության որակն էապես ընկնում է, և ունենք շատ վատ ցուցանիշներ. Ատոմ ՄխիթարյանՕդեսայի մոտ նավին ռուսական անօդաչուի հարվածի հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվել Ռուսական ռազմաբազայի դուրսբերումը կարող է մեծ ռիսկ լինել մեր երկրի համար. Աննա ԿոստանյանԱբովյանում 37-ամյա վարորդը «Chevrolet»-ով վրաերթի է ենթարկել 18-ամյա հետիոտնիԿես տարում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղելԵՊՀ-ն հեղինակազրկում են․ ռեկտորի ընտրությունը՝ կանոնադրության կոպիտ խախտմամբ․ Սողոմոնյան Զարգացում, ոչ թե հանձնում. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Տիգրանաշենի ճանապարհինՎլադիմիր Պուտինը և Նարենդրա Մոդին բանակցություններ կանցկացնեն Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան»Հայաստանի քաղաքացի դառնալն այլևս «խաղուպար» չի լինելու, իսկ 1,5 միլիոն չունեցողները պատանդ են մնալու երկրում Ուկրաինայի նախագահը ժամանել է Կանադա Իսրայելի հարվածից Գազայում ընտանիք է զոհվել՝ ծնողները և երկու երեխաները Թուրքիայում նախարարների հեռախոսները թիրախավորվել են լրտեսական ծրագրի կողմից Առևտրային պատերազմները շարունակվում են․ Պեսկովը մի շարք հայտարարություններ է արել Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմին Հարավային Կորեան մոտ է ԱՄՆ-ում ավելի քան 100 մլրդ դոլարի ներդրումների գործարքին․ WSJ Չինաստանում նավի վրա տեղի ունեցած հրդեհի հետևանքով զnhվել է առնվազն 20 մարդ Նեպալում սողանքի զոհերի թիվը հասել է 1374-ի Ալժիրը որոշել է խզել դիվանագիտական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ
Ամենադիտված