ԱՊԼ. «Մանչեսթեր Յունայթեդը» տանը հաղթեց «Բրենտֆորդին»՝ բարձրանալով երրորդ տեղ 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Աշխարհի ամենաերկար տիրամիսուի ռեկորդը գերազանցվել է Լոնդոնում Դժվարությունները ժամանակավոր են, իսկ Ռուսաստանը՝ հավերժ. Պուտին Դպրոցի մոտակայքում մարդու ձեռք է հայտնաբերվել Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ապա կբարձրանա 4-6 աստիճանով Փաշինյանը Հայաստանն ուզում է բնակեցնել 300,000 ադրբեջանցիներով․ Նարեկ Կարապետյան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Վարազդատ Լալայանը ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն է Մակրոնի կինը բողոքել է հոռետեսության նոպաներից


«Պարտված իշխանությունն արդեն ցինիկաբար նախահարձակ է լինում». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նիկոլ Փաշինյանը սկսել է իր նախընտրական պայքարը: Անցած շաբաթվա ընթացքում ԱԺ-ում իր և իր թիմակիցների ցինիկ ու լկտի պահվածքը նախընտրական պայքարի տրամաբանության մեջ էին:«Փաստի» հետ զրույցում այս մասին նշեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

«Դավաճանն այս վեց ամիսների ընթացքում փորձում էր իրեն ավելի զուսպ պահել պատերազմին առնչվող հարցերի պարագայում, բայց հիմա անցել է նախահարձակման. հաշվի առնելով իր էլեկտորատի քաղաքապանապես տգետ լինելու հանգամանքը՝ նույն ոճով ու բովանդակությամբ նրանց հրամցնում է այն, ինչ ուզում է: ԱԺ-ում նա նաև մեսիջ ուղղեց զինվորականությանը՝ բացահայտ հասկացնելով, որ կանցնի բոլոր կարմիր գծերը և իր դեմ հանդես գալու դեպքում կթիրախավորի բոլոր այն զինվորականներին, ում կցանկանա: Ազգային ժողովում արված «գաղտնազերծումները» հիմնականում ուղղված էին բանակին: Բայց Ն. Փաշինյանը նախ պետք է պատասխանի, թե ինչո՞ւ է միայն հինգ ամիս անց հերքում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի՝ նոյեմբերի 17-ի հայտարարությունը, ըստ որի, Գասպարյանը պատերազմի 4-րդ օրը ԱԽ նիստին ներկայացրել է ԶՈւ գնահատականը և առաջարկել երկուերեք օրվա ընթացքում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար»,-ասաց քաղաքագետը՝ նշելով, որ նախօրեին Անվտանգության խորհրդի գրասենյակի հրապարակած փաստաթղթերն իշխանության հերթական կեղծիքի ու մանիպուլ յացիայի տրամաբանության մեջ էին:

«Հիմա թղթեր են հրամցնում՝ «ուտեչկա» են անում, բայց շատ լավ կլիներ, որ դա անեին Օնիկ Գասպարյանի հայտարարությունից մեկ օր հետո: Բացի այդ, գեներալներին ուղղված մեսիջ կար Լելե Թեփեի օպերացիայի հետ կապված Փաշինյանի հայտարարության մեջ: Այնպիսի տպավորություն էր, որ այդ խայտառակ և տապալված օպերացիայում ներգրավված գեներալի կամ գեներալների անունները չտալով՝ փորձում էր այդպես շանտաժի մեսիջներ հղել: Մինչդեռ տարածվեցին տեղեկություններ այն մասին, որ Լելե Թեփեի օպերացիայի հետևում կանգնած է եղել այս իշխանությունների սպասարկու, Արցախյան առաջին պատերազմի ակտիվ մասնակից Սամվել Բաբայանը: Եթե այդ գեներալը չասոցացվեր այս իշխանության հետ, Փաշինյանը հաստատ այդ գեներալի անունը կտար: Մյուս կողմից, եթե Ն. Փաշինյանը բացահայտում է, որ հանցագործություն է եղել, որի հետևանքով, ըստ տարբեր տվյալների, մենք կորցրել ենք 600- 700 զինվոր, տասնյակից ավելի տանկեր, ապա ստացվում է, որ դրա պատասխանատուները հանրաճանաչ բունկերում նստած անձինք են, ինչպես նաև ինքը, որպես գերագույն գլխավոր հրամանատար, նաև այդ ժամանակ ԱՀ ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը, որը մինչ օրս լռում է, և, ինչու ոչ, նաև Օնիկ Գասպարյանը: Մեծ հաշվով, հանրությանը մինչ օրս որևէ կոնկրետ փաստ չի ներկայացվում, թե ով է պատասխանատու այս ամենի համար: Երբ Փաշինյանի նման դավաճանը հայտարարում է, որ ինքը միակ պատասխանատուն չէ, լավ կլինի բացահայտի, թե ովքեր են պատասխանատու»:

Ինչ վերաբերում է զինվորականության ահրաժեշտ արձագանքին, շատ դեպքերում էլ՝ լռությանը, Գ. Համբարյանը նկատեց, որ նրանք պատասխանատվության իրենց բաժինն ունեն. «Եթե ինձ տանում են գողության, ինձ տանում են հանցանքի, ես պետք է լռեմ և ասեմ, որ, օրինակ, դա պետական գաղտնի՞ք է: Եթե ԳՇ պաշտոնյաները կամ ԳՇ պետը տեսնում էին, որ անհեթեթ որոշումներ են ընդունվում, որոնք կարող են սարսափելի հետևանքների բերել, ինչպե՞ս կարող էին լռել: Այն, ինչ տեղի ունեցավ Օնիկ Գասպարյանի ու շատ այլ զինվորականների հետ, օրինաչափ է: Նույն Օնիկ Գասպարյանը նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիայից հետո, ըստ տարբեր տվյալների, մի քանի օր Նիկոլին պատսպարել էր ԳՇ բունկերում, և Ն. Փաշինյանն իրեն բնորոշ պատասխան տվեց նրան: Այդ մարդը շնորհակալության փոխարեն ուղղակիորեն փորձեց վրեժխնդիր լինել: Եթե ժամանակին նույն Օ. Գասպարյանը շատ պարզ, որպես ԶՈւ ԳՇ պետ, հանրությանն ասեր՝ հարգելիներս, Փաշինյանը մեզ ուղղակիորեն ինքնասպանության է տանում, և ես չեմ կարող կատարել նրա հրամանները, այլ ընկալումներ կլինեին: Իսկ հիմա Ն. Փաշինյանը նույն Օ. Գասպարյանի հետ վարվում է այնպես, ինչպես Օ. Գասպարյանն ինքն է թույլ տվել:

Ես չեմ բացառում նաև անդրկուլիսյան բանակցությունները՝ նույն օնլայն ռազմական հեղաշրջումից հետո, որովհետև ՀՀ-ում մենք այս վերջին ամիսներին տեսնում ենք բաներ, որոնք աշխարհում առաջին անգամ են տեղի ունենում: Մասնավորապես, պարտված իշխանությունն արդեն ցինիկաբար նախահարձակ է լինում, փորձում է իշխանությունն ամեն գնով պահել և, ամենածիծաղելին, իր պարտությունը բարդել նախկինների վրա: Մենք տեսնում ենք օնլայն ռազմական հեղաշրջում, որն աշխարհում ոչ մի երկրում չի եղել: Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները քաղաքագիտական ու պատմական առումով յուրահատուկ են: Պատկերացնո՞ւմ եք՝ Իսրայելը ռազմական գործողությունների ընթացքում անհաջողություն ունենա, և Իսրայելի հասարակությունը ներկայիս վարչապետ Բենյամին Նեթանյահուին թողած, ամեն ինչում մեղադրի, օրինակ՝ Շիմոն Պերեսին և այլոց»:

Գագիկ Համբարյանը նշեց, որ այս իշխանությունների մանիպուլ յացիաների ու ստերի բազմաթիվ օրինակներ կարելի է բերել, բայց այս փուլում նույն ստերն ու կեղծիքներն այլ սահմաններ են հատում. «Ազգային ժողովում կեղծիքի ևս մեկ օրինակ եղավ, ինչը նախ փաստեց, որ այս մարդկանց համար անբարոյականությունը չափ ու սահման չունի:Նիկոլ Փաշինյանը զոհերի մասին «+- 50»- ով է խոսում, երբ նրանցից ամեն մեկը մի տան ճրագ էր, որն ինքը մարեց՝ մեծ մասամբ անգերեզման թողնելով այդ տղաներին: 16 օր առաջվա պաշտոնական բաց տվյալներով 4028 զոհ, 3500 անհետ կորած ու ամեն օր հայտնաբերվող աճյուններ ունենք, ու այս մարդն առանց ամոթի ասում է, որ մեր զոհերի թիվը չի անցնելու «4000+- 50»-ը: Ամեն ինչն է կեղծվում: Այս մարդը չի ամաչում նաև այն դեպքում, երբ իր կեղծիքների հետևանքով խնդիրներ են ստեղծվում թե՛ Հայաստան-Ռուսաստան, թե՛ ՀայաստանԻրան հարաբերություններում: Հիշենք վերջին՝ «Իսկանդերի» պատմությունը: Եթե որևիցե մեկը մտածում է, որ դրանք անհետևանք ենք մնալու, չարաչար սխալվում է: Դրսում մտադրություն չունեն ներել Ն. Փաշինյանի անհեթեթ հարձակումները: Եթե հայաստանյան հասարակության քաղաքականապես անգրագետ մասը՝ նիկոլապաշտ ժեխը, կարող է հավատալ այնպիսի ապուշությունների, որ, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանը պտտվել է բոլոր թռչնաբուծարաններով և Զատկի տոնից առաջ Ն. Փաշինյանի համար խնդիրներ ստեղծելու նպատակով հավաքել է բոլոր ձվերը, ապա արտաքին դաշտում այլ է: Ն. Փաշինյանի անհեթեթություններն անպատասխան չեն մնալու»:

Քաղաքագետը նշեց, որ այսօր, ցավոք, այս խնդիրներին զուգահեռ՝ քաղաքական դաշտը գործող իշխանության օրակարգով է առաջնորդվում. «Քաղաքական դաշտն ամայի է: 3 տարի շարունակ ՀՀ գործող իշխանություններն ամեն ինչ անում են, որ Հայաստանի քաղաքական դաշտում նոր քաղաքական ուժեր ի հայտ չգան: Քաղաքական դաշտի ամայացման օպերացիան շատ պարզ ձևով են իրականացնում՝ ի հայտ եկող բոլոր ուժերին փորձում են կապել նախկինների հետ: Հասարակության մեծ մասն էլ իրեն բացարձակապես չի ծանրաբեռնում՝ տեսնելու, թե այդ ուժերն իրենցից ինչ են ներկայացնում: Բացի այդ, ի հայտ եկող ուժերի մեծ մասը ժամանակ չունի, մինչդեռ Փաշինյանը յուրահատուկ ձևով տիրապետում է հայաստանյան հասարակության մեծ մասին մանիպուլ յացիայի ենթարկելու արվեստին, գիտի՝ ում ինչ կարելի է մատուցել, խաբել, ապուշացնել ու իր կողմը գրավել:

Բայց մենք գլոբալ՝ պետության կորստի խնդրի առջև ենք: Թուրքերը մեզ որպես թշնամի են դիտարկում: ՀՀ թրքասեր պատգամավոր քայլիստներն ու քաղաքական գործիչների թրքասիրական ելույթներին զուգահեռ՝ Ադրբեջանում «պուրակ» են բացում: Ադրբեջանցիներն իրենց մանկահասակ երեխաներին տանում ու կանգնեցնում են հայ զինվորների «մանեկենների» դիմաց և ցույց տալիս, թե ինչպես է երեխան ծիծաղը դեմքին խեղդում հայ զինվորի «մանեկենը»: Մեր միակ փրկությունը Նիկոլի իշխանությունից ամեն գնով ձերբազատվելն է: Իսկ ընտրությունների դեպքում Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անելու է դրանք կեղծելու համար, որովհետև այստեղ ոչ միայն իշխանությունը պահելու, այլ իր ֆիզիկական գոյության հարցն է: Ինքն այնքան կարմիր գծեր է անցել, որ իր անվտանգությունն առանց իշխանության չի կարող ապահովել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

ԱՊԼ. «Մանչեսթեր Յունայթեդը» տանը հաղթեց «Բրենտֆորդին»՝ բարձրանալով երրորդ տեղ Ապրիլի 28,29, 30-ին լույս չի լինելուՎարչապետական գզվրտոց և վիրտուալ շտաբներ. Լուսավոր Հայաստանի նոր մարտավարությունը. Էդմոն ՄարուքյանԱպրիլի 28-ին և 29-ին գազ չի լինելու․ հասցեներՎլադիմիր Զելենսկին մայիսի 4–ին կժամանի Հայաստան. ԶԼՄԻ՞նչ են անում ադրբեջանական իշխանություններին հաղթած հերոսներին ներկայիս իշխանությունները՝ ձերբակալում են. Գոհար ՄելոյանԱշխատատեղ ստեղծելու խնդիր կար և առաջնահերթ ուշադրություն դարձրեցինք այն ոլորտների վրա, որոնք մեզ մոտ ավանդաբար զարգացած են եղել՝ ոսկերչությունն ու գորգագործությունը. Ռոբերտ ՔոչարյանՏուրիզմը չի կարող զարգանալ, եթե չունես նորմալ հյուրանոցներ և օդանավակայանդ խայտառակ վիճակում է. Ռոբերտ ՔոչարյանԻմ նախագահության տարիներին տնտեսական զարգացման տեմպերով Հայաստանն աշխարհում առաջին հնգյակի մեջ էր և նույնիսկ որակվել էր «Կովկասյան վագր»․ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է իր ղեկավարման տարիներին իրագործված տնտեսական զարգացման և ներդրումային ծրագրերին Մարդկանց հարկելիս՝ պետությունը պետք է ճիշտ գնահատի իր միջին վիճակագրական քաղաքացու կարողությունները․ Ռոբերտ ՔոչարյանՍոցիոլոգիական հարցում. Ինչպիսի՞ն են հանրային տրամադրությունները Հայաստանում«Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը բխում է Ադրբեջանի շահերից․ Արեգ ՍավգուլյանԼուռ քայլերով՝ այնտեղ, որտեղ խաղաղությունը դեռ չի հասել, մենք՝ հետախույզներս, չունենք խաղաղ օր․ Արշակ ԿարապետյանԹուրքիան մեզ պարտք է, և այդ պարտքը արձանագրված է միջազգային փաստաթղթերում․ Հրայր ԿամենդատյանՆույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք Չալաբյան5 հարց՝ հաջորդ Վարչապետին․ Ուժեղ Հայաստան2025–ին բանակում մահացել է 35 զինծառայող. 2024–ի համեմատ նվազել է 9 տոկոսով. ՀՔԱՎԳագիկ Ծառուկյանի կողմից նշված 2 մլն 450 հազար վարկառուների և կամ որ նույնն է՝ վարկային միավորների թվաքանակը փաստարկված է և համապատասխանում է իրականությանը․ Միքայել ՄելքումյանՈ՞ր արտահայտության համար են բերման ենթարկել Արթուր Ավանեսյանին. Նարեկ ԿարապետյանԼԳԲՏ՝ ժողովրդավարության փոխարեն․ ինչ գին է Բրյուսելը ներկայացրել Երևանին եվրաինտեգրման դիմացTesla-ն Դիլիջանի ոլորանում հարվածել է հողաթմբին և հայտնվել ձորում՝ բախվելով ծառինՀՖՖ-ն որոշել է տուգանել «Արարատ-Արﬔնիա ՖԱ»-ին և «Նոա ՖԱ»-ին«Հեղափոխական» վստահությունից՝ մինչև կառավարման ճգնաժամ. ի՞նչ է ցույց տալիս Համաշխարհային բանկի վերլուծությունըՊետք է շահագրգռել պոտենցիալ ներդրողներին՝ գործարանները կամ իրենց արդյունաբերական կենտրոնները տեղափոխել սահմանամերձ համայնքներ․ Նաիրի ՍարգսյանՌուսաստանը մուտքի արգելքներ է սահմանել ԵՄ-ի դեմԿարճատև տեսակցության ընթացքում կանխվել է քաղաքացու կողմից թմրամիջոցի փոխանցման փորձը6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԱշխարհի ամենաերկար տիրամիսուի ռեկորդը գերազանցվել է Լոնդոնում Հայաստանում այլևս չեն լինելու քաղբանտարկյալներ և չեն լինելու քաղաքական հետապնդումներ. Արեգա ՀովսեփյանԻնչպե՞ս կարող են մի շաբաթ առաջ կուսակցություն գրանցել, հետո գալ ու մասնակցել ընտրություններին. Էդմոն Մարուքյան«Գերնիկա»՝ Փաշինյանին ու Ալիևին Արդյունաբերական մեծ փոփոխությունների նախաշեմին. Հրազդան այցի հետքերով. Նարեկ Կարապետյան Սոնա Իշխանյանն ընտրվել է Ակբա բանկի խորհրդի նախագահ Դժվարությունները ժամանակավոր են, իսկ Ռուսաստանը՝ հավերժ. Պուտին Մահ, որ հավերժ Փաշինյանի խղճին է «Մեծ քաղաքականություն». ե՞րբ է սպասվում էպիզոդ վեցերորդը Հաղորդավար Լուսինե Թովմասյանին հեռացրել են Հ1-ից Սերգեյ Սմբատյանի հետ հարցազրույցի համար Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը «լռվել» է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը գրասենյակ բացեց Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Կոտայքի մարզ. Չարենցավանում բացվեց կուսակցության տարածքային գրասենյակըԴպրոցի մոտակայքում մարդու ձեռք է հայտնաբերվել Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ապա կբարձրանա 4-6 աստիճանով Ֆրանսիայում արևային էլեկտրակայանները բարերար ազդեցություն են ունեցել հողի վրա «ՀայաՔվեն» նպաստում է քաղաքացիների իրավական ինքնագիտակցության բարձրացմանը․ Ատոմ ՄխիթարյանԸնդդիմադիր ուժերը կարող են համագործակցել և կոալիցիոն կառավարություն կազմել․ Աննա ԿոստանյանՊետությունը պարտավոր է ստեղծել ձեզ համար բոլոր հնարավորությունները՝ աշխատանք, տուն, արդար բարքեր, զարգանալու և կայանալու հնարավորություններ. Գ. ԾառուկյանՌիսկերի կուտակում․ հակառուսական քաղաքականության տնտեսական գինը Կրթության նոր սերունդ՝ պատասխանատվությամբ և առաջնորդությամբԳագաթնաժողովի ստվերում․ ընտրություններից առաջ իշխանության արտաքին խաղը և դրա գինը Փաշինյանը Հայաստանն ուզում է բնակեցնել 300,000 ադրբեջանցիներով․ Նարեկ Կարապետյան
Ամենադիտված