Եղել է նման բան, առաջին անգամ եմ ասում այդ մասին. Լուկաշենկոն ասել է, թե ինչ է խնդրել իրեն Ալիևը, որ փոխանցի հայերին
Ուշադրության կենտրոնումԵս, երբ չլինեմ նախագահ, շատ բան կասեմ այն մասին, թե ինչ է Իլհամ Ալիևն առաջարկել հայ ժողովրդին ու Հայաստանին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է ՌԻԱ նովոստին:
«Նա մի անգամ ինձ ասաց, որ ես լավ հարաբերություններ ունեմ հայերի հետ, խնդրում է, որ հայերին փոխանցեմ, որ ինքը պատրաստ է «ոտքին կանգնեցնել» ոչ միան Արցախը, այլ նաև՝ Հայաստանը: Նա ինձ ասաց, որ չի ասում, թե ինչ գումարի մասին է խոսքը, որը պատրաստ է անմիջապես վճարել, ասաց, որ հայերին փոխանցեմ դա, որպեսզի հակամարտությունը խաղաղ կարգավորվի»,-ասել է Լուկաշենկոն:
Ավելին՝ այստեղ