«Պեգաս Տուրիստիկ»-ը սկսում է Հայաստան զբոսաշրջային այցելությունների տուրերի վաճառքը
Ուշադրության կենտրոնումOtdyhpress.ru-ն գրում է, որ «Պեգաս Տուրիստիկ»-ը սկսել է շրջագայությունների տուրերի վաճառքը դեպի Հայաստան: Դեպի այդ երկիր թռիչքներն իրականացվելու են միանգամից երկու մարզերից: Ընկերությունը նախատեսում է կազմակերպել էքսկուրսիոն ծրագրեր ըստ գեղատեսիլ լանդշաֆտների, եզակի ժողովրդական խոհանոցի և պատմական ժառանգության վայրերի:
Ուղիղ չվերթները դեպի Հայաստանի մայրաքաղաք Երևան իրականացվելու են Nord Wind ավիաընկերության կողմից: Փոխադրողի ժամանակացույցը ներառում է 2 ռուսական տարաշրջան. Նիժնի Նովգորոդից երեքշաբթի և շաբաթ օրերին, և Կազանից երկուշաբթի օրերին: Հայաստան մեկշաբաթյա շրջագայության համար, միջին հաշվով, ռուսաստանցիները ստիպված կլինեն վճարել մոտ 77 հազար ռուբլի: Այդ գինը ներառում է թռիչքը և տրանսֆերը, հյուրանոցը:
Տվյալները ներկայացվում են «Պեգաս Տուրիստիկ»-ից ստացված տեղեկատվության հիման վրա: Հիշեցնենք, որ Ռուսաստանը վերականգնել էր միջազգային թռիչքները նախորդ տարվա օգոստոսին: Այժմ ռուսները կարող են այցելել ԱՊՀ որոշ երկրներ և սիրված արտասահմանյան հանգստավայրեր: Հարկ է հիշեցնել Թուրքիայի հետ կապված լարված իրավիճակը, Ռուսաստանի իշխանությունները պետք է որոշեն ամառային տուրիստական սեզոնի ճակատագիրը այդ երկրում կորոնավիրուսի երրորդ ալիքի ֆոնին:
Սոնա Սմբատյան
Pressmedia.am