Հերացի փողոցում բախվել են «Mercedes»-ը և «Nissan Xterra»-ն․ կա վիրավnր ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին նավթի գինը բարձրացել է 4 տոկոսով Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ՄԱԿ-ին պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ին UFC-ում մենամարտիս ամսաթիվն ու մրցակիցն արդեն հաստատված են. Ծառուկյան Սևան-Մարտունի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Lexus GX470»-ը, կան վիրավnրներ Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ ՌԴ-ից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով կուղարկվի ցորենով բեռնված 7 վագոն Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը` ԵԱ-ի չեմպիոն Արագածոտնի մարզում գազամատակարարման ընդհատումներ կլինեն


Տվյալները հուսադրող չեն…

Հասարակություն

Երբ մոտենում է Ամանորը, սովորաբար մոտենում է նաև տարին ամփոփելու ժամանակը. մի շարք ոլորտներ ներկայացնող մասնագետներ հանդես են գալիս ամփոփիչ ասուլիսներով, փորձում իրենց գնահատականները հնչեցնել հանրությանն ամենաշատը հուզող այս կամ այն խնդրի վերաբերյալ:

2015թ-ին, համաձայն վերջին վիճակագրական տվյալների, Հայաստանում ներդրումների ծավալը, որքան էլ տարօրինակ հնչի, մեծացել է: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ վերջին 9 ամիսներին օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է 141.5 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ցուցանիշից 39 միլիարդով կամ 27.5%-ով բարձր է: Ընդ որում, ինչպես պարզվում է, 141.5 միլիարդ դրամից 58.9 միլարդը բաժին է ընկնում միայն մեկ՝ հանքագործական արդյունաբերությանը: Սակայն չնայած այս՝ քիչ թե շատ դրական պատկերին՝ նույն ԱՎԾ տվյալների համաձայն՝ Հայստանից մանավանդ վերջին շրջանում նկատվող կապիտալի արտահոսքը ոչ մի կերպ չի դադարում, ինչը, բնականաբար, չի կարող բացասաբար չանդրադառնալ երկրի տնտեսության վրա: Այս առումով բավական մտահոգիչ է, մասնավորապես, օդային տրանսպորտի գործունեության ոլորտը, ուր ունենք20 միլիարդ դրամի ներդրումների փաստացի արտահոսք:

Բարվոք չէ նաև հեռահաղորդակցության ոլորտը, ուր ներդրումների ծավալի նվազումը կազմել է 5 մլրդ դրամ: Այս ամենի արդյունքում՝ ստացվում է, որ Հայաստանում ոչ միայն ներդրումներ են կատարվում, այլ նաև կապիտալի մեծածավալ արտահոսք է տեղի ունենում: Ըստ փորձագիտական գնահատականների՝ Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալը ՀՆԱ-ի ընդամենը 20-21%ցուցանիշների շրջանակում է, ինչը չի կարող մտահոգիչ չլինել: Իսկ ոլորտում տիրող նման բացասական պատկերի հիմնական պատճառը Հայաստանում ներդրումային միջավայրի՝ ոչ այնքան բարվոք լինելն է, ինչի հիմքում ընկած են բազմաթիվ սուբյեկտիվ գործոններ, որոնցից ամենագլխավորը կոռուպցիայի բարձր մակարդակն է: Անշո՛ւշտ, միայն սուբյեկտիվ գործոնները չեն, որ խոչընդոտում են երկրում օտարերկրյա ներդրումների հոսքին. շահութաբերության էական անկումըևս իր բացասական դերը խաղացել է ստեղծված իրավիճակում, ինչի պայմաններում մի շարք ընկերություններ զուտ օբյեկտիվորեն ոչ մի կերպ չեն կարող հայաստանյան շուկայում իրենց գոյությունն արդարացնել, ինչն էլ հենց դրանց հեռացման հիմնական պատճառ է դառնում:

Ստեղծված անմխիթար վիճակը շտկելու մի շարք միջոցներ կան, որոնց՝ հաջողությամբ կյանքի կոչելու դեպքում, վստահաբար, կհաջողվի ոլորտը կարգի բերել: Ամենաառաջինը, որ պետք է կառավարությունն անի, երկրում վստահության մթնոլորտ ստեղծելն է: Ներդրողը պետք է իրենպաշտպանված զգա այստեղ՝ հաստատ համոզված լինելով, որ հարկային մարմիններն ու այլ պատկան գերատեսչությունները արհեստական խոչընդոտներ չեն ստեղծի իր համար: Հենց այս նախապայմանի մասին էր Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը, որը, ինչպես հիշում ենք, բավական բուռն արձագանքի արժանացավ հայկական քաղաքական որոշ շրջանակների կողմից: Փոխարենը համաձայնելու դեսպանի դիտարկումների հետ՝ որոշները սկսեցին հոխորտալ, թե Հայաստանը ինքնիշխան երկիր է ու չի պատրաստվում իր ներքին քաղաքականությունը համաձայնեցնել որևէ մի դեսպանատան հետ. նման մտքեր արտահայտողները, հավանաբար, չեն ուզում հասկանալ, որ, խոշոր հաշվով, օտարներին միևնունն է, թե այստեղ ինչ բիզնես միջավայր կստեղծվի, քանի որ Հայաստանը այն երկրներից չէ, ուր ներդրում կատարելու համար օտար գործարարը պետք է գլուխ պատռի. մենք նույնիսկ պատշաճ թվով բնակչություն չունենք, ինչը թիվ մեկ նախապայմանն է ներդրումներ ներգրավելու խնդրում՝ շահութաբերության նորմալ մակարդակ ապահովելու համար: Իսկ ինչպե՞ս ունենանք բնակչության պատշաճ մակարդակ կամ մեծ շուկա, երբ վերջին 25 տարում Հայաստանից միլիոնների հասնող բնակչություն է արտագաղթել, իսկ մնացողների գնողունակությունն էլ ամենևին բարձր մակարդակի վրա չէ. աղքատ մարդկանցով բնակեցված մեր երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ նախապայմանը ազնիվ ու քրտնաջան աշխատանքն է, որով, ինչպես շատերդ եք հասկանում, մեր կառավարությունը երբեք էլ աչքի չի ընկել:

Դավիթ Բաբանով 

Հերացի փողոցում բախվել են «Mercedes»-ը և «Nissan Xterra»-ն․ կա վիրավnր ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին նավթի գինը բարձրացել է 4 տոկոսով Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ՄԱԿ-ին պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ին Հայկ Կազազյանը՝ Մադեյրայի դասական նվագախմբի 2025/2026 համերգաշրջանի փակման համերգի մենակատարUFC-ում մենամարտիս ամսաթիվն ու մրցակիցն արդեն հաստատված են. Ծառուկյան Սևան-Մարտունի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Lexus GX470»-ը, կան վիրավnրներ Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ Մեր հավատքի ուրացումն ու ադրբեջանցիների՝ Հայաստան գալը վտանգավոր են բոլորիս համար. Լիլիթ ԱրզումանյանԲախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ ՌԴ-ից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով կուղարկվի ցորենով բեռնված 7 վագոն Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը` ԵԱ-ի չեմպիոն Արագածոտնի մարզում գազամատակարարման ընդհատումներ կլինեն Քամին կուժգնանա, կշարունակի տաքանալ. եղանակի տեսություն Արտահանողների համար լոգիստիկան այսօր կենսական նշանակություն ունի. Հրայր ԿամենդատյանՏարադրամի փոխարժեքը՝ այսօրԵթե մեր երկրներից մեկի համար uպառնալիք առաջանա, մյուսը կմոբիլիզացնի իր ողջ ներուժը, այդ թվում՝ ռшզմական, իր դաշնակցին պաշտպանելու համար․ Ալիևը՝ Ադրբեջան-Թուրքիա հարաբերության մասին Ադրբեջանը, խաղացնելով, իսկ տեղ-տեղ՝ պարեցնելով, այնքան է «քշելու» փաշինյանական իշխանությանը, մինչև իր բոլոր նախապայմաններն ու պահանջները կատարվեն. Աբրահամյան Արաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրшկված պարկnւճներ, գնդակ, վնաuված ավտոմեքենաներ Իտալացի թենիսիստ Յանիկ Սինները երկրորդ տարին անընդմեջ հաղթեց Ուիմբլդոնում Հայերենի առեղծվածն ու մարդկության բնօրրանը. գերմանացի գիտնականների բացահայտումը. Ալեքսանդր ՎարպետյանՇուրջ տասնյակ հասցեներուլ լույս չի լինի՝ հուլիսի 13-ին և 14-ինԻսակովի պողոտայում բшխվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել էՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ինԲանգլադեշում hեղեղումների հետևանքով ավելի քան 50 մարդ է զnhվելԳագիկ Ղազարյանը ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնության բրոնզե մեդալակիր էՀարյուրավոր հասցեներում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին գազ չի լինելուԱվելի լավ է ապրել միայնակ, քան սխալ մարդու հետ. Անահիտ ՂուկասյանԵրևանում հնչել են կրակոցներ․ վիրավորներ կանԹբիլիսիում հինգ դեռահաս է ձերբակալվել՝ կողոպուտների և գողությունների կասկածանքովՆոր լուծումներ՝ շտապ օգնության ծառայություններում | Հարցազրույց հայրենադարձ Հենրիկ Մանուկյանի հետԿառավարությունը փոխում է բնակարան ստանալու կարգը․ նոր խմբեր են ավելանումՆոր կանոններ չափիչ սարքերի համար․ ինչ է փոխվում քաղաքացիների և բիզնեսի համարԱնձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերինԻնչպես է շոգը թելադրում մենյուն. Ֆրանսիայում կտրուկ նվազել են սուրճի, շոկոլադի և նրբերշիկների վաճառքներըՀՖՖ լիմիտն ընդդեմ «Նոայի». «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներիցԼոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերինՎարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներԱշոցքում նշվել է համայնքի օրըՀորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք ձգտում են օրինական ճանապարհով անցնել այս միջազգային ջրային ուղով․ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունԳեղարքունիքի մարզում՝ Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին, բшխվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnրՄենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ ԿարապետյանԿարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի, ապա` կբարձրանաՆիկոլ Փաշինյանը պատրաստ է մեր ինքնության ցանկացած բաղադրիչ զոհաբերել իր և իր վարչախմբի իշխանությունը երկարաձգելու համար․ Ավետիք ՉալաբյանԿապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Մոսկվայում հայ համայնքը միասնական աղոթքի կհավաքվի՝ ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՏորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվելԹմրանյութի տարածման փորձ Երևանում. «Տելեգրամով» ձեռք բերված 4 փաթեթ «Մեթամֆետամին» է հայտնաբերվելՄ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանgnւնՄ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանgnւնՅուլիա Սվիրիդենկոն հաստատել է, որ հրաժարական է տալիս Ուկրաինայի վարչապետի պաշտոնից
Ամենադիտված