Հրանտ Մելքումյանը՝ Եվրոպայի արագ շախմատի առաջնության փոխչեմպիոն
ՍպորտՄինսկում տեղի ունեցած արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հրանտ Մելքումյանը 11 հնարավորից վաստակեց 9,5 միավոր և դարձավ փոխչեմպիոն:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Տիգրան Պետրոսյանը 6-րդ հորիզոնականում է, Սերգեյ Մովսիսյանը՝ 12-րդ, Զավեն Անդրիասյանը՝ 19-րդ, Գևորգ Հարությունյանը՝ 57-րդ: