Լաս Վեգասում ավտոմեքենան մխրճվել է հետիոտների բազմության մեջ. մեկ մարդ զոհվել է, 36-ը՝ վիրավորվել
ՄիջազգայինԼաս Վեգասում մահացու վթարի ենթադրյալ մեղավոր կինը հանձնվել է ոստիկանությանը, հաղորդում է KSNV News3LV-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հյուրանոցի մոտ, որտեղ անցկացվում էր «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլը, տասնյակ մարդիկ են տուժել մեքենայի պատճառով, որը մխրճվել է հետիոտների բազմության մեջ:
Վերջին տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է, տուժածների թիվը հասել է 36-ի:
Ինչպես նշում է պարբերականը, կինը, ով եղել է մեքենայի ղեկին, լքել է դեպքի վայրը, իսկ ավելի ուշ հանձնվել է իրավապահներին: Հաղորդվում է, որ ավտոմեքենայում եղել է նաև 3-ամյա երեխա: Ենթադրվում է, որ միջադեպի պահին կինը գինովցած է եղել: