«Ձախ ձեռքս չի աշխատում». Հայտնի երգչուհին խոսել է կորոնավիրուսի հետևանքների մասին
LifeՆախորդ տարի երգչուհի Անիտա Ցոյը հիվանդացել է կորոնավիրուսով, ընդ որում, հիվանդությունը ծանր ընթացք է ունեցել։ Արտիստը հայտնվել էր վերակենդանացման բաժանմունքում, ուր միացված է եղել թոքերի արհեստական օդափոխության սարքին։ Վարակը նահանջել է, սակայն հետեւանքները մնացել են։
50-ամյա երգչուհին հայտնել է, որ վերջույթներից մեկն անշարժ է։ «Հիվանդությունից ինն ամի է անցել, եւ ուզում եմ ասեմ՝ բժիշկներն իրավացի են. հետեւանքներն ավելի ծանր կլինեն նրանց համար, ում մոտ կորոնավիրուսն վելի ծանր է ընթանում։ Լուրջ ախտանշաններ կան հիվանդությունից հետո։ Ձեզ գաղտնիք բացահայտեմ․ չի աշխատում ձախ ձեռքս, չեմ կարողանում բարձրացնել այն, եւ ուսս, կարծես, սառած լինի»,- Անիտա Ցոյի խոսքերը մեջբերել է Teleprogramma.pro-ն։
Ավելին՝ այստեղ