Հլը փակեք էդ խանութն ու... ծափ տվեք, արա՜. «Փաստ» Փարաքար համայնքին կվերադարձվի 0.2 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է Մենք պատրաստ ենք քննարկել Ուկրաինայում ընտրությունների անվտանգության ապահովման հարցը. Պուտին Փաշինյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության վերսկսումն օգտակար կլիներ. Մակրոն Ադրբեջանական բենզինով բեռնված գնացքը հասել է «Այրում» կայարան (տեսանյութ) Քաղաքի կենտրոնից փորձել են 11-ամյա աղջկա առևանգել Ոստիկանության նախկին պաշտոնյան կաշառքի միջնորդության պատրվակով տարբեր անձանցից գումար է ստացել. մանրամասներ Ջրային պարեկները 42-ամյա սևանցու մեքենայում 100 կգ-ից ավելի սիգ են հայտնաբերել Արտակ Սրբազան, ինքնամխիթարանքով մի զբաղվիր, քանի որ քո գործած հանցանքն աններելի է․Դավիթ Սարգսյան


Նիկոլ Փաշինյանը, Վազգեն Մանուկյանը, Արայիկ Հարությունյանը ցավակցում են

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ.

Խոր վշտով տեղեկացա մեծանուն ձեռնարկատեր և բարերար Հրայր Հովնանյանի մահվան մասին:

Անգնահատելի է պարոն Հովնանյանի դերը Հայաստանի ու Արցախի զարգացման և կառուցման գործում: Ե՛վ որպես ձեռնարկատեր, և՛ որպես բարերար նա իր հայրենանվեր գործերով միշտ կմնա մեր ժողովրդի վառ հիշողություններում:

Պարոն Հովնանյանի ջանքերով իրականացվել են տասնյակ ծրագրեր, որոնք միտված են եղել աղետի գոտու վերականգնմանը, Գորիս-Ստեփանակերտ մայրուղու կառուցմանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծմանը, մեր ժողովրդի բազմաթիվ սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանը, արտերկրում Հայաստանի ու Արցախի շահերի պաշտպանությանը:

Անվանի բարերարը ընդմիշտ կմնա որպես հայ ժողովրդի արժանի զավակ, ում գործունեությոնը միտված է եղել հայրենիքի առաջընթացին ու շենացմանը:

Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում պարոն Հովնանյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և ընդհանրապես յուրաքանչյուր հայի:

Հանգչիր խաղաղությամբ, մեծանուն բարերար:

 

Վազգեն Մանուկյանի ցավակցական ուղերձը բարերար Հրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ․

Ափսոսանքով ու ցավով տեղեկացա մեր երկրի և ժողովրդի մեծ նվիրյալներից մեկի՝ Հրայր Հովնանյանի մահվան մասին:

Անմնացորդ նվիրված լինելով Հայրենիքին՝ Հովնանյանի կյանքի և գործունեության գլխավոր նպատակն էր Հայաստանի ու Արցախի հզորացումը: Նա երազում էր տեսնել ուժեղ, բարեկեցիկ, աշխարհում իր տեղն ու դերն ունեցող երկիր ու ժողովուրդ: Այդ երազանքի իրագործման համար նա ջանք չէր խնայում՝ նախաձեռնելով ու հաջողությամբ կյանքի կոչելով բազմաթիվ հայրենանպաստ ծրագրեր, ոգեշնչելով ապագայի նոր երազանքների ու հաղթանակների կերտմանը:

Խորին ցավակցություն եմ հայտնում մեծ բարերարի ընտանիքին, հարազատներին և մեր ողջ ժողովրդին:

Վազգեն Մանուկյան»։

 

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 9-ին ցավակցական հեռագիր է հղել ամերիկահայ բարերար Հրայր Հովնանյանի ընտանիքին:

Հեռագրում ասված է.

«Խոր ցավով ընդունեցի ամերիկահայ ձեռնարկատեր, բարերար, հասարակական գործիչ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, Ամերիկայի հայկական համագումարի նախագահ Հրայր Հովնանյանի մահվան բոթը:

Հրայր Հովնանյանն արժանիորեն դասվում է հայ ժողովրդի երախտավորների, նրա մեծանուն զավակների շարքին, ովքեր անսահման սիրով ու հավատով լցված իրենց պատմական հայրենիքի հանդեպ, փայփայում էին  մայր Հայաստանը աշխարհի հզոր ու զարգացած երկրների կողքին տեսնելու երազանքը և ամեն ինչ անում էին այն իրականություն դարձնելու համար:

Հովնանյանի անմիջական հովանավորությամբ ու գործուն մասնակցությամբ Արցախում իրականացվել են կենսական նշանակություն ունեցող բազմաթիվ ծրագրեր, որոնց շնորհիվ լուծվել են կարևորագույն խնդիրներ կրթության, գիտության, առողջապահության և այլ ոլորտներում: Անգնահատելի է նրա ներդրումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և Արցախյան հիմնախնդրի արդարացի ներկայացման գործում:

Արցախի Հանրապետության բարօրությանն ուղղված բացառիկ ծառայությունների համար Հրայր Հովնանյանն արժանացել է պետական բարձր պարգևների:

Անդառնալի կորստի այս ծանր պահին Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, մաղթում եմ տոկունություն ու ոգու կորով:

Հրայր Հովնանյանի կյանքն ու գործը հայրենասիրության վառ օրինակ է, որը հավերժ կմնա հայ ժողովրդի պատմության մեջ»:

 

ՔՊ-ն մաքրելու է թեկնածուների կեսին Ոչ ոք չի հավատում Փաշինյանին ու իր ԱԱԾ-ին Ադրբեջանական բենզինը՝ իշխանական օլիգարխի լցակայաններում «Մոլ»-ի երեսպաշտություն ՔՊ-ականների կողմից Գիտությունը սարքել են կրթական համակարգի ծառան․ Ավետիք ՔերոբյանԽելացի մարդիկ այսպիսի Հայաստանում այլևս տեղ չեն ունենա․ Ատոմ ՄխիթարյանԱդրբեջանը չունի այնքան նավթ, որ Հայաստանին մատակարարի․ Արմեն Մանվելյան «Լատվեներգո». Բալթիկ երկրներում արևային էլեկտրակայանների մասնաբաժինը աճել է մինչև 26%Ո՞վ է տվել հրամանը. Голос Армении Նարեկ Կարապետյանը կրկին տաքսու ղեկին է ու շարունակում է ոչ սովորական ձևաչափով շփվել քաղաքացիների հետՀանքարդյունաբերության ոլորտը Հայաստանի տնտեսության ինքնատիպ շարժիչ ուժն է. Վարդան Ջհանյան Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի նախագիծը՝ գերմանական SPIEGEL-ի ուշադրության կենտրոնում Իշխանությունը Եկեղեցու հարցում անցել է բոլոր կարմիր գծերը․ Դավիթ ՍարգսյանՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի հոդվածում ներկայացված պնդումների վերաբերյալ300 մլրդ դրամով վերջին 7 տարիների ընթացքում արտաքին պարտքի տոկոսային ծախսն ավելացվել է և որևէ արժեք չի ստեղծվել․ Նաիրի ՍարգսյանԵրկու ամսվա ապօրինի կալանքից հետո ազատ արձակվեց «ՀայաՔվեի» Գյումրու կառույցի անդամ Կարուշ ՀովեյանըՀրայր Կամենդատյանը խոսում է թուրքական մոդելի մասինՄայր Աթոռն անվերջ պաշտպանել չենք կարող. «գրոհը» պետք է տեղափոխել ՔՊ-ի դաշտ, Փաշինյանին հեռացնել․ Չալաբյան Իջևանի մանկապարտեզը հերթականն է, որը կառուցվեց Ազգային բարերար Սամվել Կարապետյանի ներդրմամբԻշխանությանը փոխելու համար խոշորանալ է պետք․ ի՞նչպես դա անել․ Մարուքյան Եկեղեցին կարող է լինել միայն առաջին քայլը․ ի՞նչն է լինելու հաջորդըԵկեղեցու հարցը թուրք-ադրբեջանական շահերի ստվերումԲազմաշերտ զարգացման հեռանկարները՝ անհանգստացնող լրջագույն վտանգների ֆոնին. «Փաստ» «ՔՊ-ի իշխանազրկման պարագայում հնարավոր է պետության անկումը կասեցնել և զարգացման նոր սերմեր ցանել». «Փաստ» Որ խնդրարկուն տանից լինի, միջամտողները երդիկից էլ կներթափանցեն. «Փաստ» ՀՀ իշխանություններն ու որոշ մոլորված հոգևորականներ պետք է հրաժարվեն իրենց մտքից. «Փաստ» Հլը փակեք էդ խանութն ու... ծափ տվեք, արա՜. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի հերթական ձախողումը. «Փաստ» «Ռուբինյանն իմ սուրճ դնողն է եղել». «Փաստ» Միասնականությունն ընդդեմ եկեղեցաքանդության. «Փաստ» Փողով հոգևոր արժեք չեն գնում․ որքան էլ ունենաք, նույն գաճաճն եք մնալու․ Ավետիք ՉալաբյանԱյժմ մեր թշնամիները գիտեն՝ ոչ ոք չի կարող խաթարել Հայաստանի միասնությունը․ «Մեր ձևով»«Գաղտնազերծված փաստաթղթերի» հետ կապված խաբեության մասին դիտարկումներս ներկայացնում եմ Սփյուռքի մեր անգլախոս հայրենակիցներին․ Մենուա Սողոմոնյան Տասը տիրադավ եպիսկոպոսներին ուղեկցում են դեմքերը փակած ինչ-որ մարդիկ․ Էդմոն Մարուքյան«600-700 մլն դոլարի ներդրումներ, 13 հազար աշխատատեղ, 130 մլրդ դրամ վճարված հարկեր»․ հանքարդյունաբերության ոլորտը՝ թվերովԱշխարհի ամենահայտնի և հեղինակավոր պարբերականներից մեկն անդրադարձել է Հայաստանում կառուցվող Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր մոնումենտալ արձան-համալիրին․ Իվետա Տոնոյան Երևանում բացվել է «Դոմուս» հիպերմարկետների ցանցի նոր մասնաճյուղՓոքրիկ խմբակի առաջնորդի հրահանգով տարբեր կառույցներ խոշորացույցով քրքրում են Նարեկ Կարապետյանի «դոսյեն» ու ոչ մի բան չեն գտնում․ Մարիաննա ՂահրամանյանՓարաքար համայնքին կվերադարձվի 0.2 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է Մենք պատրաստ ենք քննարկել Ուկրաինայում ընտրությունների անվտանգության ապահովման հարցը. Պուտին Փաշինյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության վերսկսումն օգտակար կլիներ. Մակրոն Այդ 10-ը ապաշխարությամբ պիտի վերադառնան, Սուրբ Էջմիածին երկպառակության եկածներն ամոթահար կհեռանան. Հայր Ասողիկ ԿարապետյանԱդրբեջանական բենզինով բեռնված գնացքը հասել է «Այրում» կայարան (տեսանյութ) Ինչպես են ծեծում Դոն ՊիպոյինՔաղաքի կենտրոնից փորձել են 11-ամյա աղջկա առևանգելՈստիկանության նախկին պաշտոնյան կաշառքի միջնորդության պատրվակով տարբեր անձանցից գումար է ստացել. մանրամասներ Ջրային պարեկները 42-ամյա սևանցու մեքենայում 100 կգ-ից ավելի սիգ են հայտնաբերել Արտակ Սրբազան, ինքնամխիթարանքով մի զբաղվիր, քանի որ քո գործած հանցանքն աններելի է․Դավիթ Սարգսյան ԵԶԲ-ն նախատեսում է 2026 թվականին Հայաստանում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարի
Ամենադիտված