«Բարսելոնան» հարձակվող ձեռք կբերի ձմռանը
ՍպորտՁմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բարսելոնան» կփորձի ձեռք բերել եւս մեկ հարձակվողի: Այդ մասին հայտարարել է կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն:
«Գլխավոր մարզիչն ու նրա շտաբը եւս մեկ հարձակվողի կարիք ունեն: Եթե մենք գտնենք նրան, ապա կվարձակալենք մինչեւ ամառ՝ հետագայում գնելու հնարավորությամբ», Բարտոմեուի խոսքը մեջբերում էSport.es-ը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» հարձակվողներ Լիոնել Մեսին, Նեյմարն ու Լուիս Սուարեսն այս մրցաշրջանի ամենաարդյունավետ եռյակն են ֆուտբոլային Եվրոպայում: