Նիդերլանդներում ավտոդպրոցներին թույլատրել են վճարումներն ընդունել սեքսի տեսքով
ՄիջազգայինՆիդերլանդներում ավտոդպրոցներին թույլատրել են մեքենա վարելու դասընթացների դիմաց վճարումներն ընդունել սեռական բնույթի ծառայությունների տեսքով: Երկրի 2 նախարարությունների ներկայացուցիչներ արդեն հաստատել են այդ տեղեկությունը, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով DutchNews-ը:
Արդարադատության եւ տրանսպորտի նախարարների խոսքով՝ մեքենա վարելու դասընթացների դիմաց սեռական բնույթի ծառայություններ առաջարկելը մարմնավաճառություն չի համարվելու, քանի որ սեքսն այդ դեպքում չի վաճառվում: Այդուհանդերձ դասընթցի դիամց սեքս առաջարկելը որպես խախտում է դիտարկվելու:
Նշվում է, որ կողմերից յուրաքանչյուրը պետք է լինի առնվազն 18 տարեկան: Նախարարները նշել են, որ այդ պրակտիկան անցանկալի է, սակայն օրենքին դեմ չէ: