ՌԴ Պետդումայի պատգամավորները 5 հազարական ռուբլի են վճարել ամանորյա խնջույքի համար
ՄիջազգայինՌԴ Պետդումայի պատգամավորները 5 հազարական ռուբլի են վճարել Պետդումայում ամանորյա խնջույքի համար: Այս մասին Periscope հավելվածում ուղիղ եթերի ժամանակ հայտնել են պատգամավորներ Սերգեյ Օբուխովը եւ Ալեքսանդր Սարովոյտովը, փոխանցում է ՌԲԿ-ն:
Տոնախմբությունը տեղի է ունենալու Պետդումայի նիստերի դահլիճում: Պատգամավորները հայտնել են, որ տոնին չի մատուցվելու կոնյակ, թանկարժեք շամպայն, կարմիր կամ սեւ խավիար:
Տոնախմբությանը մասնակցելու են հայտնի արտիստներ Լեւ Լեւշենկոն, Օլեգ Գազմանովը, Մարկ Տիշմանը, Դիանա Գուրսկայան: Ելույթ է ունենալու «Եդինայա Ռոսիյա» կուսակցության պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը, որը ելույթ կունենա Վալենտինա Տերեշկովայի հետ: