Ծանրորդ Կարեն Ավագյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Անդրանիկ Կարապետյանը երրորդն է
ՍպորտՀայաստանի ծանրամարտի հավաքակնաի անդամ Կարեն Ավագյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն, իսկ Անդրանիկ Կարապետյանը զբաղեցրեց երրորդ տեղը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնության տղամարդկանց 89 կգ քաշային կարգում Հայաստանից Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությանը առաջին երկու մոտեցումները հաջող էին` 165 կգ և 170 կգ: Սակայն նա չբարձրացրեց 175 կգ: Կարապետյանը այս արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության փոքր բրոնզե մեդալ: Հայաստանի մյուս մասնակից Կարեն Ավագյանը անսխալ կատարեց իր բոլոր երեք մոտեցումները (165 կգ, 170 կգ, 175 կգ) և նվաճեց փոքր ոսկե մեդալ:
Հրում վարժությունում Կարապետյանը գլխավերում պահեց 195 կգ, այնուհետ չբարձրացրեց 200 կգ և 205 կգ: Այս վարժությունում Կարեն Ավագյանը հրեց 200 կգ, սակայն չկարողացավ բարձրացնել 204 կգ:
Երկամարտի 375 կգ արդյունքով Ավագյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, երկրորդ տեղում վրացի Ռևազ Դավիթաձեն էր, իսկ 365 կգ արդյունքով Անդրանիկ Կարապետյանը երրորդն է Եվրոպայի առաջնությունում: