Աֆղանստանում նահանգապետի վրա մահափորձ են կատարել
ՄիջազգայինԱֆղանստանի հյուսիսարեւմտյան Ֆարյաբ նահանգում նահանգապետ Սեյեդ Անվար Սադաթի շարասյունը ընկել է «Թալիբան» շարժման գրոհայինների լարած ծուղակը, հայտնում է Gazeta –ն՝ վկայակոչելով Khaama Press-ը:
Նահանգապետը վերադառնում էր հաշմանդամների համար սոցիալական օթեւանի բացման արարողությունից:
Հաղորդվում է, որ հարձակման հետեւանքով սպանվել է Սադաթի թիկնապահը: Ինքը՝ նահանգապետը, չի տուժել: