ԼՂՀ-ում Սեյրան Օհանյանն այցելել է առաջնագիծ, ծանոթացել մարտական դիրքերին ու իրավիճակին
ՀասարակությունՀայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր՝ դեկտեմբերի 19-ին, այցելել է առաջնագիծ: Այս մասին մասին հաղորդում է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը։
«Սեյրան Օհանյանը ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ լեյտենանտ Լեւոն Մնացականյանի եւ բարձրաստիճան այլ զինվորականների հետ միասին այցելել է առաջնագիծ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների մարտական դիրքերում նախարար Սեյրան Օհանյանը ծանոթացել է մարտական դիրքերին ու իրավիճակին, զրուցել զինծառայողների հետ»,- հայտնում է աղբյուրը։
Նշենք, որ այսօր վաղ առավոտյան Սեյրան Օհանյանն անակնկալ այցով մեկնել էր Արցախ:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր՝ լարված իրավիճակ է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: