Թաթարստանի ղեկավարը պաշտոնյաներին առաջարկել է թանկարժեք նվերները փոխարինել կեղծ օրինակներով
ՄիջազգայինԹաթարստանի նախագահ Ռուստամ Միննիհանովը տեղի պաշտոնյաներին արգելել է նվերներ ընդունել եւ տալ, տեղեկացնում է հանրապության ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Նոր տարվա տոների նախօրեին հայտնվում են շատ մարդիկ, որոնք ցանկանում են տարբեր նվերներ տալ հանրապետական եւ քաղաքային մակարդակի ղեկավարներին: Եկեք վերջ դնենք այդ պրակտիկային»,- ասել է Միննիխանովը խորհրդակցությանը, որը տեղի է ունեցել շաբաթ` դեկտեմբերի 19-ին` Թաթարստանի Կառավարության տանը: Փոխարենը նա ենթականերին առաջարկել է իրար բացիկներ նվիրել կամ սեփական ձեռքով պատրաստված նվերներ, տեղեկացնում է Lenta-ն: