Սիրիայի նախագահը Սուրբ ծննդի նախօրեին Դամասկոսում եկեղեցի է այցելել
ՄիջազգայինՍիրիայի նախագահ Բաշար Ասադը ներկա է եղել Դամասկոսի Սուրբ Աստվածամոր տաճարում երեկոյան ժամերգությանը Գրիգորյան օրացույցով Սուրբ ծննդի տոնակատարության նախօրեին, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է մայրաքաղաքի եկեղեցու հոգեւորականը:
«Պարոն նախագահը կնոջ` Ասմա Ասադի հետ տոնական ժամերգության ընթացքում անսպասելի այցելեց մեր եկեղեցի: Ժամերգությունից հետո նախագահը շփվեց հավատացյալների հետ եւ մենք կարողացանք մի շարք խմբակային լուսանկարներ անել», — պատմել է գործակալության զրուցակիցը:
Մեկ տարի առաջ Սիրիայի նախագահը նոր տարվա գիշերն այցելել էր Դամասկոսի արեւելքում` ռազմաճակատի գծում ծառայող սիրիական բանակի զինվորականներին: