Անկարան իրար է անցել՝ կապված ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Բայդենի պատրաստակամությունից
Ուշադրության կենտրոնումInfoteka24.ru-ն գրում է, որ ըստ թուրքական իշխանամետ «Sabah» կայքի, ապրիլի 24-ի նախօրեին Անկարան գաղտնի դիվանագիտություն է վարում ԱՄՆ-ի հետ, քանի որ անհանգստացած է Վաշինգտոնից ստացվող այն ազդանշաններից, որ այդ օրը նախագահ Ջո Բայդենը կարող է օգտագործել «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը:
Ըստ թուրքական կայքերի, անցած շաբաթ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալինը հանդիպել է ԱՄՆ-ի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի հետ և նախանշել է Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի դիրքորոշման չորս կետերը: Դրանք են. 1. Միջադեպը ցեղասպանություն որակելու համար իրավական հիմք չկա: Դա պահանջում է դատարանի որոշում, ինչպես դա եղել է Ռուանդայում և Սրեբրենիցայում: 2. «Ցեղասպանություն» տերմինը ներդրվել է 1948 թվականին: 3. Բայդենի կողմից «ցեղասպանություն» բառի օգտագործումը խնդիրներ կստեղծի ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում: 4. Կովկասում նոր կարգ է հաստատվում:
Մենք հայտնում ենք, որ պետք է կարգավորենք հարաբերությունները Հայաստանի հետ, և եթե նրանք (հայերը) ճիշտ քայլեր կատարեն, մենք նույնիսկ դարպասները կբացենք: Եվ նման պայմաններում եթե օգտագործվի ցեղասպանություն բառը, դա կնշանակի, որ ԱՄՆ-ը սաբոտաժի է ենթարկում Կովկասի ողջ խաղաղ գործընթացը:
Անի Սարդարյան
Pressmedia.am