Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի ու Մարիամ Փաշինյանի հետ մեկնել է Իջևան
Մամուլ«Իրավունք» թերթը գրում է. «Ավելի վաղ տեղեկացանք, որ Մոսկվայում ապրիլի 7-ին կկայանա ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հերթական հանդիպումը, ինչի արդյունքում Նիկոլ Փաշինյանն ապրիլի 2-ից աշխատում է ինքնամեկուսացման պայմաններում:
Նշենք, որ ինքնամեկուսացած Փաշինյանը չի մասնակցել Սուրբ Զատկի պատարագին, չի մասնակցել լեգենդար Կոմանդոսի հուղարկավորությանն ու հոգեհանգստին, սակայն, ըստ մեր իջևանյան աղբյուրների՝ վերջինս գնացել է Իջևան իր հոր՝ Վովա Փաշինյանի շիրիմին խունկ ծխելու:
Մանրամասն՝ այստեղ