Կրեմլից մանրամասներ են հայտնում Պուտին-Փաշինյան կայանալիք հանդիպման օրակարգից
Ուշադրության կենտրոնումՆախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկելու է երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության զարգացումը, եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն միավորումների շրջանակներում փոխգործակցության հեռանկարները: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:
Խոսքը մասնավորապես վերաբերում է հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային գործընկերության ակտուալ հարցերին:
Կողմերը նաև քննարկելու են հարցեր, որոնք վերաբերում են Արցախի մասին եռակողմ հայտարարության իրագործմանն, ինչպես նաև հետագա քայլերին, որոնք թույլ կտան լուծել առկա խնդիրները՝ մասնավորապես Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնման շրջանակներում: