Ռուս խաղաղապահները շարունակում են իրենց առաջադրանքների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ-ի տեղեկագրյան էջից:
Ըստ գերատեսչության՝ խաղաղապահներն իրավիճակի և հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում 27 դիտակետերում: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուս խաղաղապահ զորակազմն ապահովել է Ադրբեջանի Զինված ուժերի վեց շարասյան տեղաշարժը Լաչինի միջանցքով հյուսիսային և հարավային ուղղություններով: Ռուս խաղաղապահներն ապահովում եննաև քաղաքացիների տեղաշարժման անվտանգությունն ու քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումը:
Ավելին՝ այստեղ