Անօդաչուի հարվածից երեխա մահացավ. պատերազմը շարունակվում է
Ուշադրության կենտրոնումԴոնեցկի շրջանում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևաքով երեխա է զոհվել, ևս մեկ կին տուժել է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ազգային ոստիկանությանը: «Ուկրաինայի Զինված ուժերի 59-րդ գնդի զինյալները, հանցավոր հրաման կատարելով, անօդաչու թռչող սարք են կիրառել, որը համալրված է եղել ինքնաշեն պայթուցիկ սարքով»,- ասել է Դոնեցկի ազգային ոստիկանության ներկայացուցիչը: Հաղորդվում է, որ հարվածի թիրախ է դարձել բնակելի թաղամասը Ալեքսանդրովսկոյե բնակավայրում:
Ավելին՝ այստեղ