Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
ՄիջազգայինԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Նյու Յորքում հանդիպել է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Կի Մունի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Կողմերը գլխավորապես խոսել են սիրիական ճգնաժամից: Չավուշօղլուն ընդգծել է, որ սիրիական խնդիրը կարգավորում չի ունենա այնքան ժամանակ, քանի դեռ երկրում քաղաքական փոփոխություն տեղի չի ունեցել:
Թուրքիայի արտգործնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաև կիպրական խնդիրը: